Որոշ երկրների քաղաքացիների մուտքը ՀՀ կարգելվի. Ավանեսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռողջապահության նախարարությունը նախատեսում է որոշ սահմանափակումներ կիրառել ՀՀ մուտ գործող այն երկրների քաղաքացիների համար, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր` «օմիկրոն» շտամը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Իրականում «օմիկրոն» կորոնավիրուսի նոր շտամի մուտացման աստիճանը բավական մեծ է։ Ցավոք, 50 մուտացիա է կրում վիրուսը, և այժմ ուսումնասիրում են՝ հասկանալու, թե բացի տարածման ակտիվությունից, ուրիշ ինչ առանձնահատկություն ունի այն։ Այսօր միջգերատեսչական հանձնաժողովի նիստ կունենանք և մինչև օրվա վերջ նոր սահմանափակումների կազմը կունենանք ՀՀ եկող այն անձանց նկատմամբ, որտեղ նոր շտամը տարածվել է»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` նախատեսվում է արգելել Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Բոտսվանայից, Լեսոտոյից, Նամիբիայից, Զիմբաբվեից, Մոզամբիկից, Մադագասկարից և Տանզանիայից քաղաքացիների մուտքը ՀՀ։
Նախարարը հավելեց, որ Հայաստանում կորոնավիրուսային դեպքերը նվազում են, և առաջիկայում նաև մահվան դեպքերի նվազում կլինի. մահերի նվազումը տեղի է ունենում կորոնավիրուսի դեպքերի նվազման միտումից 2-3 շաբաթ անց։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 189-ով և դարձել 338120: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 21 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7535 է։