ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան և Ադրբեջանը ուժգնացնում են ճնշումները Հայաստանի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մինչ Հայաստանի փաշինյանական իշխանությունները փորձում են համոզել, թե չկա որևէ միջանցքի հարց, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները հերթական միջազգային հարթակում խոսել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և դրա կյանքի կոչման հեռանկարի մասին։
 
«Այսօր կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։ Վստահ եմ, որ կազմակերպության անդամ պետությունները կօգտվեն այդ միջանցքից», - հայտարարել է Իլհամ Ալիևը նախօրեին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։
 
Ալիևը նաև գործընկերների հետ կիսվել է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող ծրագրերով, պատմել վերակառուցման աշխատանքների մասին, առաջարկել ներդրումներ անել Հայաստանից զավթած տարածքներում։ Ուշագրավ է, որ գագաթնաժողովի շրջանակներում կայացել են նաև Իրանի և Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումները։ Թայիփ Էրդողան-Էբրահիմ Ռաիսի հանդիպման ժամանակ երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են երկկողմ և տարածաշրջանային հարցերում Թուրքիայի և Իրանի միջև համագործակցության զարգացման կարևորությունը, շեշտվել է փոխգործակցության անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար։ Առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպող Իլհամ Ալիևն ու Էբրահիմ Ռաիսին զրույցի ընթացքում քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» բացման համատեքստում համագործակցության տեսլականը։
 
Ալիևը նշել է, որ հաղորդակցության այդ գծից կօգտվի նաև Իրանը։ Իսկ Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը Ռաիսին հայտարարել է, թե Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան՝ տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությամբ, կարող են պահպանել անվտանգությունը և կայունությունը տարածաշրջանում։ Իրանի նախագահը շեշտել է, որ «տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, և արտաքին ուժերի ներկայությունն ու միջամտությունը ոչ միայն չի օգնի լուծել խնդիրները, այլև կբարդացնի իրավիճակը»։
 
Շաբաթներ առաջ հայ հանրությունն ու փորձագետների մի հսկա բազմություն սին հույսեր էին կապում Իրանի հետ, մտածում, թե Իրանը կվիժեցնի 3+3 ձևաչափը, օգնություն կցուցաբերի Հայաստանին։ Իրանը, մինչդեռ, պատրաստակամ է համագործակցել ՀՀ թշնամիների հետ, օգտվել տարածաշրջանային նոր իրողություններից, նրա միակ նպատակը Իսրայելին և ԱՄՆ-ին տարածաշրջանից հեռու պահելն է։ Ըստ էության, տարածաշրջանում Հայաստանը մենակ է մնացել, ու բացառապես Նիկոլ Փաշինյանի վարչախմբի ապիկար և դավաճանական գործողությունների պատճառով։
 
Արմեն Ալեքսանյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular