ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալի Լարիջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Թեհրանում հունիսի 5-ին հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի՝ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամու լի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Իրանի օրենսդիր մարմնի ղեկավարը նշեց, որ հայ-իրանական փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և Իրանի Մեջլիսը կշարունակի իր նպաստը բերել դրանք առավել խորացնելու համար։
Էդվարդ Նալբանդյանը Ալի Լարիջանիին փոխանցեց Հայաստանի ղեկավարության շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Զրուցակիցները բարձր գնահատեցին երկկողմ հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանների և օրենսդիր մարմիններում գործող բարեկամության խմբերի դերակատարությունը։ Երկուստեք կարևորվեց իրանահայ համայնքի ներդրումը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։ Ալի Լարիջանին առանձնահատուկ նշեց, որ հանդիպմանը ներկա Իրանի խորհրդարանի հայազգի երկու պատգամավորներ՝ Կարեն Խանլարյանը և Ժորժիկ Աբրահամյանը, իրենց կարևոր նպաստն են բերում այդ գործին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն Իրանի Մեջլիսի նախագահին հանգամանալից ներկայացրեց այս տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերը: Զրուցակիցները համակարծիք էին, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
Տնտեսական համագործակցության համատեքստում Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Լարիջանին քննարկեցին Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև փոխգործակցության հեռանկարները:
Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը այցելեց «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ հանդիպում ունեցավ իրանահայ կառույցների ղեկավարների հետ, որոնց ներկայացրեց Իրանի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած իր հանդիպումները և Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում գտնվող հարցերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular