Փորձագետ. Թուրքիայի հետ ավելի լավ հարաբերություններից օգուտները կհամոզեն դժգոհ հայերին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆrossaprimavera.ru-ն գրում է, որ Հայաստանի բնակչությունը կարող է համոզվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շահութաբերության մեջ: Այդ մասին ասել է ՄԳԻՄՕ-ի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը: Նրա խոսքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով արդեն կարողացել է հաղթել ընտրություններում Ղարաբաղում կրած ռազմական պարտությունից հետո, կարողանում է համոզել Հայաստանի բնակչությանը հրաժարվել Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման պահանջներից։
«Կարծում եմ, որ Փաշինյանը կկարողանա խուսափել լուրջ պնդումներից»,- ասել է հետխորհրդային հետազոտողը։
Փորձագետն կարծում է, որ հասարակությանը կարելի է համոզել «անցնել դրա վրայով»։ Եվ այդ ժամանակ, ըստ Պրիտչինի, Հայաստանի տնտեսությունը կկարողանա զարգանալ, իսկ բնակչությունը կառողջանա։
Նա վստահություն է հայտնել, որ Թուրքիան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Միաժամանակ նա նշել է, որ Անկարան անպայման կպահանջի տրանսպորտային միջանցքներ Հայաստանի տարածքով։
Պրիտչինը նշել է, որ Երևանը ներկայումս դժգոհ է Մոսկվայի դիրքորոշումից։ Հայաստանը ցանկանում է, որ Ռուսաստանը ավելի ակտիվորեն պաշտպանի հայկական շահերը, այլ ոչ թե հավասարակշռված դիրքորոշում պահպանի, ասել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը