ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յուրի Տկաչով. հայերին ոչ ոք ոչինչ չի՞ խոստացել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

golospravdy.eu-ն գրում է, որ Ուկրաինայի գլխավոր ընդդիմադիր նախագծի «Ճշմարտության ձայն» կայքը հրապարակել է ընդդիմադիր լրագրող, Օդեսայի «Timer» համացանցային կայքի գլխավոր խմբագիր Յուրի Տկաչևի նոր գրառումը.
«Ինչ որ բան հայ-ադրբեջանական խառնաշփոթի և դրա շուրջ Ռուսաստանում մտորումների մասին: Ինչպես և սպասվում էր շատ ռուս ուռա-հայրենասերներ սկսել են կարծիք հայտնել, որ հայերին ոչ ոք ոչինչ չի խոստացել, և որ, ընդհանրապես, ինչու՞  Ռուսաստանը պետք է խառնվի օտար շաղախի մեջ: Ի դեպ, ես միանգամայն անկեղծորեն հավատում եմ, որ Ռուսաստանը ընդհանրապես ոչ մեկին պարտք չէ, և որ նրա ցանկացած (որևէ) գործողություն պետք է թելադրված լինի ոչ թե ինչ-որ զգացմունքներով, այլ բացառապես ազգային շահերով։ Ի դեպ, Ուկրաինայի դեմ իմ հիմնական բողոքն այն է, որ նա առաջնորդվում է ոչ թե իր ազգային  այլ Միացյալ Նահանգների շահերով, ինչպես նաև ուկրաինական հասարակության մի փոքր մասի շահերով, որն ուղղորդված է հենց այդ Միացյալ Նահանգներ։ Բայց հիմա խոսքը դրա մասին չէ։ Այսպիսով, ես կարծում եմ, որ Ռուսաստանի սեփական շահերը ցանկացած նման իրավիճակում իր դաշնակիցների լիակատար, համապարփակ և անվերապահ աջակցության մեջ է։ Դրանցից մեկը, հիշեցնեմ, Հայաստանն է, որը Ռուսաստանի հետ կոլեկտիվ անվտանգության վերաբերյալ պաշտոնական պայմանագիր ունի։ Նման համաձայնագրի առկայության փաստը չեն հերքում անգամ ցանցային աշխատողները, բայց նրանց հետաքրքրում է այն, թե Հայաստանը ինչ-որ բանի դեպքում ինչպե՞ս կարող է օգնել Ռուսաստանին, կարծես ակնարկելով, որ եթե համաձայնագիրն իրականում պետք չէ, ուրեմն այն կատարելու անհրաժեշտություն չկա: Բայց դա արդեն վիթխարի սխալ է, իսկ ավելի ճիշտ հանցագործություն։ Որովհետեւ եթե պայմանագիրը պետք չէ, ուրեմն պետք է այն խզել։ Քանի դեռ այն կա՝ պետք է կատարվի։ Զուտ, կրկնում եմ, պրագմատիկ նկատառումներով։ Որովհետեւ Ռուսաստանը այլ դաշնակիցներ էլ ունի։ Ավելին, և՛ ֆորմալ (ինչպես, օրինակ, նույն Ղազախստանը), և՛ ոչ ֆորմալ,  օրինակ Չինաստանը, որի հետ հարաբերությունները բարդ են, բայց ընդհանուր առմամբ շատ հաջողությամբ կառուցված են «ավելի հեշտ է պապային (ԱՄՆ-ին) ծեծել  միասին» պարզ տրամաբանության վրա: Դե իսկ ցանկացած իրավիճակում Ռուսաստանի բոլոր դաշնակիցները, կամա թե ակամա, գնահատում են Ռուսաստանի հուսալիությունն այն առումով, որը տեղավորվում է, երբ/եթե գա «պապային ծեծելու» ժամանակը։ Եվ եթե նույն Ռուսաստանը վախենում է լինել Հայաստանի կողքին ընդդեմ Ադրբեջանի կամ նույնիսկ Ադրբեջան+Թուրքիայի, ապա ԱՄՆ-ի դեմ նրա վրա հույս դնելու պատճառ չկա:
Եվ ամենակարևորը, պետք չէ տեղի ու անտեղի մեջբերել Ալեքսանդր 3-րդի հայտնի արտահայտությունը Ռուսաստանի դաշնակիցների մասին, ըստ որի՝ Ռուսաստանի դաշնակիցները միայն բանակն ու նավատորմն են: Փաստ չէ, որ նա այդպես է արտահայտվել: Բացի այդ այն ժամանակ Ռուսաստանը մի քիչ այլ էր, այլ էր և միջազգային քաղաքականությունը, և ընդհանրապես աշխարհը  այլ տեսք ուներ։ Իսկ հիմա նման քաղաքականությունը կհանգեցնի միայն միջազգային մեկուսացման՝ Հյուսիսային Կորեայի նման։ Այդ մեկն իսկապես ընդամենը երկու դաշնակից ունի, բայց նա դրանով չի ուրախանում, և նման իրավիճակի ձգտելը բացարձակ հիմարություն է։
Ուզում եմ ընդգծել, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանի գործողությունները ճգնաժամը հաղթահարելու հարցում անձամբ ինձ թվում են բավականին արդյունավետ և էֆեկտիվ: Այն երկրի համբավը, որն ի վիճակի է հեռախոսազանգով կասեցնել  բռնկվող պատերազմը, շոյիչ է։ Հատկապես այն իրավիճակում, երբ նրա «ամենահավանական թշնամին», զանգերով միայն պատերազմներ է բորբոքում»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular