ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ԱՄՆ-ը որոշի կռվել Իրանի դեմ՝ նրան հերթական պարտությունն է սպասում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

argumenti.ru-ն գրում է, որ այն եզրակացությունը, որ Իրանը կարող է դառնալ ԱՄՆ -ի հեշտ զոհը նոր հաղթական պատերազմի դեպքում, և որը շարադրված է խորվաթ հեղինակ Անտուան Ռոչի Advance թերթի հոդվածում չի համապատասխանում իրականությանը: Դատելով իրավիճակի մակերեսային գնահատականից կարելի է փաստել, որ Ռոչը չունի անհրաժեշտ պատկերացում: Նա, հավանաբար, նմանություն է գտել 1999 թվականի Սերբիայի և ժամանակակից Իրանի միջև: Սակայն ՆԱՏՕ-ի հրթիռակոծություններից հետո Բելգրադի թուլամիտ անձնատուր լինելն ամենևին չի ապացուցում, որ պատերազմը, սկզբունքորեն, կարող է շահել միայն ռմբակոծություններով:

Փորձագետներն ասում են. մինչև զինվորի ոտքը թշնամու տարածք չմտնի, այն չի նվաճվի: Ի դեպ, նույնիսկ թշնամու տարածքի գրավումը վերջնական հաղթանակի նշան չէ: Դա լինում է այն ​​պահին, երբ թշնամին զրկվում է ոչ միայն բանակից, այլ նաև դիմադրելու կամքից: Սրանք պատերազմական արվեստի ընդհանուր ճշմարտություններն են: Եվ դրանք, ըստ ամենայնի, հայտնի չեն ոչ միայն Անտուան Ռոչին, այլև նաև ԱՄՆ-ի զինված ուժերի որոշ գեներալների: Հակառակ դեպքում Ամերիկան ​​չէր պարտվի Վիետնամի և Աֆղանստանի պատերազմներում: Բացի դա Իրաքում ԱՄՆ -ի հաղթանակը նույնպես չի կարելի ամբողջական համարել. տեղական իշխանություններն արդեն իսկ կոշտ կերպով դեպի դուռն են ցույց տալիս յանկիներին:

Գնահատենք ԱՄՆ -ի հնարավորությունները Իրանի հետ պատերազմում և հակառակը: Այո, Վաշինգտոնի համար դժվար չի լինի ստեղծել հակաիրանական կոալիցիա, որը մեծ հաճույքով կներառի Պարսից ծոցի միապետությունները, Իսրայելը, ՆԱՏՕ-ի երկիր Թուրքիան  ու գործընկեր Ադրբեջանը: Բայց խնդիրն այն է, որ Ամերիկան վերջերս ​​ամոթալի կերպով փախել է Աֆղանստանից և այդպիսով կորցրել է Իրանի դեմ պատերազմի կարևոր ռազմավարական հենակետը: Այժմ ԱՄՆ-ը ​​կարող է օգտագործել իր բազաները Քաթարում, Բահրեյնում, ԱՄԷ -ում, Սաուդյան Արաբիայում, Հորդանանում և Դիեգո Գարսիայում: Նրա տրամադրության տակ կլինեն նաև Իսրայելի, Թուրքիայի և Ադրբեջանի օդանավակայանները: Բացի այդ, Պենտագոնը կարող է հավաքել մինչև վեց փոխադրող հարվածային խումբ Արաբական ծովում և Պարսից ծոցում: Հավանական է, որ Թուրքմենստանն ու Ուզբեկստանը ևս իրենց տարածքները կտրամադրեն այդ միջազգային խմբավորումների կամ գոնե ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կազմավորումների տեղակայման համար: Բայց, ինչպես տեսնում ենք, այդ ամենով հանդերձ օղակը Իրանի շուրջ չի փակվում: Իրանը սերտորեն համագործակցում է Չինաստանի և Ռուսաստանի հետ, և բնական է, որ Թեհրանը օգնություն կստանա այդ երկրներից, հատկապես Չինաստանից, որն արդեն իսկ լայնածավալ ներդրումներ է սկսել Իրանի տրանսպորտային համակարգում, իսկ 25 տարվա ընթացքում ներդրումների մակարդակը պետք է հասցվի 400 միլիարդ դոլարի: Իրանը ռազմական օգնություն կստանա աֆղանական և պակիստանյան տարանցմամբ: Արժե հաշվի առնել նաև այն, որ Իրանն ինքն ունի հզոր ռազմական ներուժ, և այդ երկրում բողոքի շարժումներին ապավինելը սխալ է: Ներկայումս ամերիկացիները ցանկալին ներկայացնելով որպես իրականություն հայտարարում են Իսլամական Հանրապետությունում հզոր ընդդիմության մասին, և ինչպես միշտ, խաբում են իրենք իրենց և իրենց դաշնակիցներին:

Իրանի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգը վերջին շրջանում զգալիորեն արդիականացվել է և վերածվել է խորը էշելոնային կազմավորման: Լեռներում տեղակայված ռազմական օբյեկտների ռմբակոծությունները, ինչպես ցույց են տալիս վերջին պատերազմների պրակտիկան, այնքան էլ արդյունավետ չեն լինում: Իհարկե, Իրանը նաև  նախապատրաստել է ուժերի և միջոցների թաքնված մանևրի ճանապարհներ: Նրա ռազմական օբյեկտներից շատերը կարող են ոչնչացվել միմիայն ԱՄՆ -ի, ՆԱՏՕ -ի և գործընկերների ցամաքային ուժերի կիրառմամբ, բայց դա անգամ Ռոչին է անհնարին համարում: Հատուկ գործողությունների կազմավորումների օգտագործմամբ Իրանը կարող է հեշտությամբ հակազդել: Ի դեպ, ԱՄՆ -ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իսրայելի հատուկ ջոկատայինների գերհզորության մասին լեգենդները մնացել են հեռավոր անցյալում: Բացի այդ, նրանք հնարավորություն կունենան իրենց ուժերը չափել ոչ միայն Իրանի, այլ նաև Չինաստանի ու Ռուսաստանի հատուկ ջոկատայինների հետ:

Ի պատասխան ագրեսորի գործողությունների Թեհրանը միանշանակորեն կօգտագործի իր հրթիռային զինանոցը: Վատ կլինի յուրաքանչյուրի համար, ով իր տարածքը կտրամադրի  ամերիկյան զորքերի տեղակայման համար: Ես կանխատեսում եմ, որ ի ուրախություն Հայաստանի, Ադրբեջանը հատկապես կտուժի այդ դեպքում: Իսլամական Հանրապետությանը կաջակցի «Հըզբոլլահը», որի հրթիռային զինանոցը, ըստ Իսրայելի, գերազանցում է 1000 հրթիռը: Բացի այդ, այդ կազմակերպությունը բազմաթիվ մասնաճյուղեր ունի տարբեր երկրներում: Իր հերթին, Իրանը կսկսի ստեղծել «Քուդս»  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ջոկատներ: Բազմաթիվ «Քուդս» և «Հըզբոլլահ» խմբավորումնեըր արդյունավետորեն կգործեն կոալիցիոն ուժերի թիկունքում: Կստացվի, որ հողը կայրվի ամերիկյան ու կոալիցիոն ուժերի ոտքերի տակ: Դիակներով բազմաթիվ ինքնաթիռներ կթռչեն Ամերիկա և այլ երկրներ: Ի դեպ, Իրանի առաջին իսկ վճռական պատասխան գործողությունների դեպքում կոալիցիան կսկսի քայքայվել, առաջինը կպոկվեն արաբ դաշնակիցները: Ավելին, կորուստների աճի հետ մեկտեղ, կոալիցիայից փախուստը կդառնա համատարած: Ի վերջո, ԱՄՆ -ն ինքը, համարելով, որ կորուստների մակարդակն անընդունելի է դարձել, կհրաժարվի այդ նոր հնարավոր ռազմական արկածախնդրությունից, իսկ արդյունքները ստիպված կլինեն քաղել Պարսից ծոցի սուննի միապետությունները, Ադրբեջանը, Թուրքիան և Իսրայելը:

Ամեն ինչից դատելով ստացվում է, որ Ամերիկան ​​երբեք չպետք է  Իրանի հետ պատերազմի մեջ մտնի: Միացյալ Նահանգները 100 տոկոսով կպարտվի նման պատերազմում: Ավելին, դա կարող է հանգեցնել նոր աշխարհաքաղաքական դասավորության Մերձավոր Արևելքում, որը բոլորովին էլ բարենպաստ չի լինի Վաշինգտոնի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular