ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազատագրական շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի հրաժարականները. Արա Զոհրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ռռուսաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրությամբ արձանագրվել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծվում է սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողով ՌԴ խորհրդատվական օժանդակությամբ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Հանրապետության հրապարակում Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի հրավիրած հավաքի ժամանակ նշեց «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը:

Ստորագրող կողմերը հիմնվել են 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության վրա, որի կետերն ի վնաս Հայաստանի խախտված են»,- ասաց Զոհրաբյանը։

Նա հիշեցրեց, որ ադրբեջանական ուժերը չեն մնացել իրենց զբաղեցրած դիրքերում, առաջ են եկել, ընդհուպ ներխուժել են ՀՀ տարածք, գերիներն ու պատանդառված քաղաքացիները չեն վերադարձվել, մինչև վերջերս էլ առաջնագծում ունենք զոհեր։

«Սա նշանակում է, որ մեր անվտանգության հարցը լուծված չէ։ Չգիտենք, թե ինչ է լինելու Արցախի կարգավիճակի հարցը, երբ սահմանազատման-սահմանագծման հարցը փորձի իրականացվել։ Ազատագրական շարժման նպատակները չեն կարող իրագործվել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Նիկոլ Փաշինյանը չի կարող համարձակորեն առաջ տանել հայկական շահի պաշտպանության հարցը»,-հայտարարեց Զոհրաբյանը։

Նա ընդգծեց, դրանից ելնելով Ազատագրական շարժումը պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականները։

Այս հայտարարությունը ներկաներն ընդունեցին բացականչություններով, ծահարություններով, «այո, այո» վանկարկումներով։

«Ազատագրական շարժումը կոչ է անում կուսակցություններին, կազմակերպություններին, անհատներին միավորվել այս երկու պահանջի ներքո»,- հայտարարեց Զոհրաբյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular