ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուսից մահացել է «Սիրունիկը» կուլտային ֆիլմի դերասանը

ՄՇԱԿՈՒՅԹ

81-ամյա Սթիվ Ռեստիվոն հեռացել է կյանքից։ Հայտնի ամերիկացի դերասան, պրոդյուսեր եւ ռեստորանների սեփականատերը չի կարողացել հաղթել վտանգավոր հիվանդությունը, փոխանցում է Variety-ին։

Հայտնի մարդու մահը վրա է հասել հիվանդանոցում այն բարդությունների հետեւանքով, որոնք առաջացել են կորոնավիրուսային վարակի հետեւանքով: Բացի այդ, Սթիվը երկար ժամանակ լարված պայքար էր մղում ուռուցքի դեմ, նրա մոտ թոքերի քաղցկեղ էր ախտորոշվել։

Հանգուցյալի որդին հայտնել է, որ իր հայրը կյանքից հեռացել է դեռեւս նոյեմբերի 5-ին, սակայն միայն հիմա է ընտանիքը որոշել այդ մասին հրապարակավ պատմել: Հարազատներն արդեն շնորհակալություն են հայտնել աջակցության եւ կարեկցանքի խոսքերի համար:

Սթիվը ծնվել է 1940 թվականին Իտալիայում։ Նա նկարահանվել է բազմաթիվ ժապավեններում եւ հեռուստատեսային շոուներում, ներառյալ «Ինչպես դառնալ արքայադուստր», «Ֆրենկ եւ Ջոնի», «Լողափում»: Ջուլիա Ռոբերթսի մասնակցությամբ Հենրի Մարշալի կուլտային «Սիրունիկը» ֆիլմում արտիստը հայտնվել է իտալացի գործարարի դերում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular