ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը համաձայնեց Տեր-Պետրոսյանի հետ. նա այլ տարբերակ չի թողնում մեզ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1in.am-ը գրում է.

Այսօր առավոտյան դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարվել Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր:

Ադրբեջանի հերթական դիվերսիոն փորձը տխուր խորհրդանշականությամբ համընկնում է Հայաստանում ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո ծավալված քննարկումներին: Ինչպես հայտնի է, Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց փուլային կարգավորման տարբերակի և փոխզիջումների այլընտրանքի բացակայության մասին՝ հայտարարելով, որ հակառակ դեպքոմ Հայաստանն ավելի է թուլանալու և ավելի վատ պայմանով է ստիպված լինելու հաշտության գնալ:

Այդ ելույթից հետո Հայաստանում սկսվեցին բուռն քննարկումներ: Տավուշի ուղղությամբ կատարված դիվերսիոն հարձակումը երևի թե պետք է դադարեցնի այդ քննարկումները: Հայաստանն այդպիսի քննարկումների շքեղություն ունենալ չի կարող, Հայաստանում կարող են քննարկվել միայն ավելի լավ պաշտպանվելու տարբերակները, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը հատկապես վերջին մի քանի տարիների իր գործողություններով չի թողել այլ տարբերակ: Այլընտրանք չունի ոչ թե փուլային տարբերակը, այլ Հայաստանում առավել հագեցած և առավել ընդգրկուն ու համակողմանի պաշտպանության կազմակերպման շուրջ քննարկումներն ու հանրային դիսկուրսի ծավալումը:

Դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած դիվերսիան և զոհերը այդ իրողության հերթական ողբերգական արտահայտումն են: Հայաստանը գործ ունի մի պետության հետ, որի ղեկավարությունը բացահայտ ցինիզմով վարում է պատերազմական քաղաքականություն և շանտաժ, և որքան Հայաստանում, այսպես ասած, ծավալվի «հաշտության բանավեճ», այդքան նա իր շանտաժը համարելու է արդյունավետ և փորձելու է օգտագործել այն շարունակելու և առաջ մղելու ամեն մի հնարավորություն: Դրան Հայաստանի պատասխանը չի կարող այլ բան լինել, քան պաշտպանության արդյունավետության շուրջ քննարկումները:

Հայաստանը չունի ռազմատենչության կամ խաղաղասիրության խնդիր, Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանին չի տալիս դրա հնարավորությունը: Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանին պատերազմ է պարտադրում և պարտադրելու է, որի պարագայում խաղաղությունն ու հաշտությունը Հայաստանի դիտանկյունից արդեն դադարում են լինել հոմանիշներ: Ադրբեջանը չի տալիս խաղաղության այլ տարբերակի հնարավորություն, քան մշտապես պատերազմի պատրաստվելը:

Սա ամենալավ տարբերակը չէ, բացարձակապես ցանկալի տարբերակը չէ, սակայն սա անխուսափելի տարբերակն է, սա զոհերից հնարավորինս շատ խուսափելու միակ տարբերակն է, սա խաղաղությանը, թեկուզ համեմատական խաղաղությանը ամենամոտը լինելու միակ տարբերակն է: Առավել ևս այն պայմաններում, երբ ակնհայտ է նաև, որ Հայաստանը այդ խնդիրների առաջ կանգնած է տեսականում դաշնակցով և դաշնակիցներով, որոնք, սակայն, իրականում ավելի շատ բան արել ու անում են Ադրբեջանի, քան Հայաստանի համար:

Այդ իրավիճակում Հայաստանում լավագույն, արդյունավետ պաշտպանության դիսկուրսը պետք է ներառի նաև իրական, ոչ թե թղթերի, այլ շահերի վրա հիմնված դաշնակիցների հարցը, որոնց համար Հայաստանի շահերը լոկ մանրադրամ չեն, իսկ Հայաստանն էլ՝ լոկ ֆորպոստ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular