ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնը եզրափակվեց «Սպասուհիների աշունը» ներկայացմամբ

ՄՇԱԿՈՒՅԹ

«Հայ ֆեստ» 19-րդ միջազգային թատերական փառատոնը, որը մեկնարկել էր նոյեմբերի 21-ին, եզրափակվեց «Սպասուհիների աշունը» ներկայացմամբ, որը հանդիսատեսի դատին հանձնեց «Ռոյալ դիսթրիքթ» թատրոնը (Գերմանիա-Վրաստան):

Հանդիսատեսն այն դիտելու հնարավորություն ունեցավ նոյեմբերի 24-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի խոսքով՝ «Սպասուհիների աշունը» բեմադրության ցուցադրությամբ, որը 2021-ի փառատոնի միակ ոչ առցանց ներկայացումն էր, հայտարարում են հոբելյանական 20-րդ «Հայ ֆեստի» մեկնարկը։ Ազգությամբ վրացի ռեժիսոր Նինո Հարաթիշվիլիի և բեմանկարիչ, զգեստների ձևավորող Յուլիա Նովիկովայի համատեղ ներկայացման առանցքում կանայք են, որոնք հայտնվել են ռազմական գործողությունների կիզակետում և անցել դաժան փորձությունների միջով։

Նինո Հարաթիշվիլին արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Ադալբերտ Շամիսոյի, Բերտոլտ Բրեխտի, Աննա Սեղերսի և Շիլլեր Մեմրոիալի մրցանակի։ Սովորել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամայի և կինոյի ինստիտուտի կինոռեժիսուրայում, իսկ բեմական ռեժիսուրա՝ Համբուրգի թատերական ակադեմիայում (Գերմանիա): 2007-ից աշխատում է որպես անկախ ռեժիսոր, դրամատուրգ և արձակագիր` գործունեություն ծավալելով ողջ Եվրոպայում և Վրաստանում:

Փառատոնի բացումը 2021-ին ազդարարվեց ցուցահանդեսով, որտեղ ներկայացվեցին հայ թատրոնի անվանի բեմանկարիչների աշխատանքներ։ Գաղափարը վերջերս կյանքից հեռացած փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայինն է։ Այն կյանքի է կոչել և համադրել ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանը։ Աշխատանքներին աջակցել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունը կրող գրականության և արվեստի թանգարանը (խորհրդատու՝ Մարինե Հարոյան)։

Առցանց հարթակում փառատոնի մեկնարկն ազդարարել էր Arlekin Players թատրոնը (ԱՄՆ)։ Հանդիսատեսի դատին էր հանձնվել բեմադրիչ Իգոր Գոլյակի «chekhovOS» (փորձարարական խաղ) առցանց ներկայացումը՝ ըստ Ա. Չեխովի «Բալի այգին» պիեսի։ Այս ներկայացման ձևաչափն անսովոր էր. ինտերակտիվ ներկայացման մասնակիցը դառնալու համար պետք էր գործի դնել սեփական սմարթֆոնը։ Ներկայացման ընթացում այն հեռակառավարման վահանակի դեր է ստացել, և սյուժետային գիծը հնարավոր է եղել փոխել՝ կախված հանդիսատեսի ընտրությունից։ Անտոն Չեխովի դերում բալետի լեգենդ, դերասան, պրոդյուսեր Միխայիլ Բարիշնիկովն է եղել, Ռանևսկայայի դերում՝ «Թոնի» թատերական մրցանակակիր Ջեսիկա Հեքթը։

Փառատոնի օրերին առաջին անգամ ցուցադրվել են մեծանուն բեմադրիչ Քշիշտով Գարբաչևսկու (Լեհաստան) «Բացատրություն» և «Աստծո դատաստանը վերջ տալով» VR (ներկայացում վիրտուալ իրականության մեջ) ներկայացումները։ Գերհագեցած են եղել փառատոնի առցանց հարթակները. հեղինակային ներկայացումների ցուցադրություն, միջազգային կոնֆերանս՝ «Վերանայելով թվայինը՝ վերակերտում ենք արվեստը», ինչպես նաև zoom հանդիպումներ՝ թատրոնի հայտնի դեմքերի հետ՝ Կիրիլ Սերեբրեննիկով և այլք։

Փառատոնն անցկացվել է նաև Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում։ Ցուցադրվել են ներկայացում-ցուցադրություններ, որոնք տեսապատկերի միջոցով արտացոլվել են բնակելի շենքերի պատերին։ «Հայ ֆեստը» այս տարի նվիրված է եղել փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայի հիշատակին։ Այն կրում էր «Խոսքեր, խոսքեր, խոսքեր» կարգախոսը։ 2019-2021 թվականներին Եվրոպական փառատոների ասոցիացիան թվով 715 եվրոպական փառատոներից «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:

Փառատոնն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular