ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա «քարոզչական քող» է այն մասին, իբրև թե գործընթացի վերաբերյալ ցայժմ հնչած բոլոր ձևակերպումները, չնայած տարբեր բնորոշումներին, գրեթե նույնաբովանդակ են․ Արմեն Պետրոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եռակողմ հանդիպման արդյունքների մասին՝ ցայժմ եղած հրապարակային ուղերձների և փաստաթղթային ձևակերպման հիման վրա

1. Սահմանազատում և սահմանագծում։ Գործընթացն իրականացվելու է Ռուսաստանի հովանու ներքո։ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորելու են երկկողմ հանձնաժողով, որի գործունեության ընթացքում ռուսական կողմն ունենալու է առայժմ գոնե խորհրդատվական գործառույթներ։ Այսինքն, ի տարբերություն տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման մեխանիզմի, հնարավոր ձևավորվելիք հանձնաժողովի աշխատանքներում Ռուսաստանն ուղիղ դերակատարում չի ունենալու։

Միևնույն ժամանակ, որևէ միջնորդ կողմի առարկայական դերակատարման բացակայությունը գուցե ավելի բարդացնի, անգամ ապարդյուն դարձնի հանձնաժողովի գործունեութունը, ինչն այս պահին մի շարք օբյեկտիվ պատճառների հիմքով միանշանակորեն բխում է Բաքվի շահերից։

2. Տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակում։ Եռակողմ բանավոր հայտարարության ընթացքում հնարավոր ապաշրջափակվելիք կապուղիների վերաբերյալ հնչեցին 3 տարբեր բնորոշումներ՝ տրանսպորտային միջանցք, զարկերակ, հաղորդակցություն։

Սա «քարոզչական քող» է այն մասին, իբրև թե գործընթացի վերաբերյալ ցայժմ հնչած բոլոր ձևակերպումները, չնայած տարբեր բնորոշումներին, գրեթե նույնաբովանդակ են։

Հետևաբար, ապաշրջափակվելիք ճանապարհների իրավական կարգավիճակն առավելագույնս կպարզվի գործընթացի իրավական կարգավորումների հրապարակման վերլուծության արդյունքում։

3. Զինվել համբերությամբ և զգոնությամբ, դեռ երկար ժամանակ մեզ ամուր նյարդեր են պետք»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular