ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի հանդեպ Թուրքիան տասնամյակներ շարունակ իրականացնում է թշնամական քաղաքականություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը իր նախաձեռնած ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել էր նաև Թուրքիայի հետ հարաբերություններին պատասխանելով հարցին, թե Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմքում դնում է «միջանցքի» հարցը, նման պահանջով որքանո՞վ է հնարավոր նման հարաբերությունների հաստատումը։

Հարցին ի պատասխան վարչապետն ասաց. «Մենք ուզում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, մենք չենք կարող քննարկել միջանցքի հարց, մենք ուզում ենք քննարկել տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարց։ Կա մի էսպիսի բան, Հայաստանը մխրճվել է թուրքական աշխարհի մեջ, և հիմա էդպիսի ընկալում կա և էնպիսի ընկալում կա, որ Հայաստանը ոչ մի դեպքում թուրքական աշխարհին… էդ թուրքական աշխարհի մի մասն էլ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն են, ճանապարհ պիտի չտա։ Ես, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում, թե ինչու պիտի ճանապարհ չտա, բայց նաև չեմ հասկանում, թե ինչու պետք է մենք միջանցք տանք։ Մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, բայց ուզում ենք մի հարց տանք Ադրբեջանին և Թուրքիային։ Թուրքիային նկատի ունենալով, քանի որ իրենք ասում են՝ մեկ ազգ՝ երկու պետություն, իրենք ուզո՞ւմ են Հայաստանը ոչնչացնեն, թե՞ չէ, իրենք ուզո՞ւմ են Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնեն, թե՞ չէ, իրենք ուզո՞ւմ են հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակել և ավարտին հասցնել, թե՞ չէ։ Եթե չէ՝ դա ուրիշ հարց է, եթե հա՝ մեր ընտրությունը ո՞րն է»։

Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։

Թուրքագետն անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, նախ նշեց, որ ամոթալի է, երբ Հայաստանի բարձրագույն ղեկավարության մեջ՝ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի գլխավորությամբ, նման գիտելիքներով, Թուրքիայի և Ադրբեջանի մասին նման պատկերացումներ ունեցող մարդիկ կան, ինչն ուղղակի ազգային անվտանգության խնդիր է։

«Հայաստանն այս բարդ տարածաշրջանում ղեկավարում են մարդիկ, որոնք մեր հիմնական թշնամիների հանդեպ և նրանց մասին ունեն նման պատկերացումներ։ Բացի այդ, միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության մասին ունեն նման, մեղմ ասած՝ պարզունակ մոտեցումներ։ Որևէ երկիր որևէ այլ երկրի նկատմամբ երբևէ չի հայտարարում, որ ունի ցեղասպանություն գործելու ցանկություն, եթե այդ երկիրը քաղաքակրթական այլ հարթությունում չէ։ Հնարավոր չէ ակնկալել, որ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հայտարարի, որ որոշել է հայերի ցեղասպանություն անել և դա բաց տեքստով, առանձին նամակով ուղարկի ՔՊ գրասենյակ և ասի, թե տեղեկացնում ենք ձեզ, որ ուզում ենք Հայաստանին ենթարկել ցեղասպանության։ Սա պրիմիտիվ դատողություն է»։

Ըստ Ռուբեն Մելիքյանի, քաղաքագիտական առումով Թուրքիան չի թաքցնում և երբեք չի թաքցրել, որ չի հրաժարվում Հայաստանի գոյությունը չընդունելու իր ծրագրերից և երբեք չի հրաժարվել ցեղասպանություն գործած Երիտթուրքերի ժառանգությունից։ Այդ ամենը Թուրքիան ասել է բաց տեքստով, նաև կառավարության իրենց ծրագրերում Հայաստանը ներկայացվում է՝ որպես թշնամի։

«Հայաստանի հանդեպ Թուրքիան տասնամյակներ շարունակ իրականացնում է թշնամական քաղաքականություն՝ շրջափակում, Ադրբեջանին զինել, բոլոր հնարավոր մեթոդներով Հայաստանի դեմ է աշխատել։ Այդ երկրում իշխող վերնախավը, այս պահին կոնկրետ իշխող դաշինքը բաղկացած է ծայրահեղ ազգայնամոլների և ծայրահեղ իսլամամետների կուսակցություններից, որոնց ծրագրերում Հայաստանը, հայությունը ներկայացված են՝ որպես թշնամի։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի համար այդ քաղաքական ուժերի պատմությանը թեթև ծանոթանալը կարող է նպաստավոր լինել, որ այդ կուսակցության ծրագրերում Հայաստանը ներկայացվում է մի երկիր, որը պետք է գոյություն չունենա»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular