ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական «SOCAR»-ը Գորիս-Կապան ավտոճանապարհին բենզալցակայան է տեղադրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում տալով «SOCAR»-ի ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովին, տեղեկություն են տարածել, որ ադրբեջանական «SOCAR»-ը Գորիս-Կապան ավտոճանապարհին բենզալցակայան է տեղադրել՝ ինքնասպասարկման մոդելով։

Վաճառվելու է «Պրեմիում ԱԻ 95» և «ԱԻ-92» տեսակի բենզին և դիզելային վառելիք։

168.am-ի տեղեկություններով, ադրբեջանական կայքերի տեղեկությունները ճիշտ են: Մեզ մեր աղբյուրները փոխանցեցին, որ ավելի վաղ էր պարզ, որ Որոտանի մոտ ոստիկանական հենակետ տեղակայած ադրբեջանցիները պատրաստվում են վառելիքի լցակայան կառուցել Գորիս-Կապան ճանապարհին:

Նշենք, որ դեռ սեպտեմբերին 168.am-ը գրել էր, որ Ադրբեջանը նպատակ ունի «հեռացնել» իրանական վառելիքաքսուքային նյութերը Ղարաբաղի տարածքից:

Մասնավորապես, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ադրբեջանական «ՍԲՍ» հեռոսւտաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ իրանական վառելիքատար մեքենաները հայկական համարներ են տեղադրում՝ կարծելով, թե ադրբեջանական կողմը գլխի չի ընկնի, այնուհետ շարունակել, որ չպետք է սահմանափակվել միայն իրանական մեքենաները կանգնեցնելով և ստուգելով:

«Քանի որ այդտեղ հայերն ապրում են, անգամ, եթե զբաղվում են «սեպարատիզմով», բայց նրանք կարիք ունեն վառելիքաքսուքային նյութերի, ինչպես նաև՝ ռուս խաղաղապահները, ուստի, կարծում եմ, Ադրբեջանը պետք է մեխանիզմ մտածի՝ «հեռացնել» իրանական վառելիքաքսուքային նյութերը Ղարաբաղի տարածքից: Մենք ինքներս միանգամայն կարող ենք նմանօրինակ նյութեր տրամադրել ռուս խաղաղապահների միջոցով և առաջարկել այնպիսի մրցունակ գներ, որի դեպքում խաղաղապահներն իրենց համար փոքր օգուտով կկարողանան վերավաճառել Ղարաբաղի հայերին: Արդյունքում՝ մենք այդ շուկայից Իրանին դուրս կմղենք, վերջիվերջո, դա մեր տարածքն է, և այդտեղ պետք է իրացվի ադրբեջանական արտադրանքը: Մյուս կողմից, դրանով և՛ ռուս խաղաղապահների, և՛ Ղարաբաղի հայերի կախվածությունը կուժեղացնենք մեր մատակարարումներից»,- շեշտել էր Մուսաբեկովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular