ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու տնօրեն ունենալով մենք նորից ցնցում ենք դպրոցները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են նախապատրաստվում։

Այս թեմայով զրուցել ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

Հարցին, թե որքանո՞վ արդյունավետ կլինեն այդ փոփոխությունները` մասնագետն ասել է. «Եթե այդ փոփոխությունները դիտարկենք օդի մեջ մեկուսացված կաղապար, իհարկե լավ է, բայց մեր ամբողջ խնդիրն այն է, որ ցանկացած փոփոխություն պետք է համատեքստի մեջ լինի։ Ժամանակին, երբ ասում էին, եկեք այնպես անենք, որ դպրոցի տնօրենին ընտրի ծնողը, ուսուցիչը, համայնքի ներկայացուցիչը, դա էլ էր շատ գեղեցիկ գաղափար, բայց բոլորս տեսանք՝ ինչ եղավ վերջում, հիմա նույնը սա է։ Ես չեմ համարում, որ այս պահին ամենակարևոր հարցն այն է, որ մենք դպրոցում պետք է երկու տնօրեն ունենանք և պետք է առանձնացնենք նրանց, մեկը լինի ուսումնական տնօրեն, մյուսը՝ վարչատնտեսական։ Եթե իրավիճակի համատեքստում դիտարկենք՝ սա բավական խնդիրներ է ստեղծելու, կոնֆլիկտներ են լինելու։ Ես, օրինակ՝ պատկերացնում եմ՝ այդ վարչատնտեսական տնօրենը, որը ինչպես պարզ դարձավ, կարող է լինել մի քանի դպրոցի տնօրեն, ենթադրում եմ փոքր դպրոցները միավորվելու են ու ունենալու են մեկ վարչատնտեսական տնօրեն: Այս իմաստով, կարծում եմ՝ իզուր տեղը նորից ցնցում ենք դպրոցները, և այս նախաձեռնությամբ մի կողմից խստացվում են դպրոցի ուսումնական տնօրենին ներկայացվող պահանջները, մյուս կողմից՝ իր լիազորությունները նվազում են։ Օրինակ՝ պահանջվում է, որ ինքը ներկայացնի դպրոցի զարգացման ծրագիր, բայց պարզվում է, որ այդ ծրագրի ֆինանսական հատվածը իր ձեռքին չէ, այդ դեպքում ո՞նց եք պատկերացնում այդ ծրագիրը՝ առանց ֆինանսատնտեսական գործոնների։ Ամենամեծ մտահոգությունը սա է․ լինելու են կոնֆլիկտներ, խնդիրներ, ենթադրում եմ՝ այս կերպ նախարարությունը ցանկանում է վերահսկել դպրոցները, որովհետև վարչատնտեսական գործերով այդ տնօրենն ուղիղ նշանակվելու է իր կողմից։ Պատկերացնում եմ, այդ տնօրենները, որոնք տնօրինելու են վարչատնտեսական ռեսուրսը, ինչ իշխանություն են ունենալու։ Իսկ ուսումնական գծով տնօրենին խորհուրդը կարող է անվստահություն հայտնել, շատ խիստ պայմաններ են դրվում, իհարկե, դա լավ է, բայց հիմա հարց եմ ուզում տալ, երբ մենք որակ ենք ուզում, իսկ ո՞նց ենք աջակցում, որ այդ որակն ապահովվի։ Մարդուց ինչ-որ բան պահանջելուց առաջ պետք է ինչ-որ բան տաս նրան, մենք նախատեսո՞ւմ ենք տնօրենների աշխատավարձը բարձրացնել, ֆինանսական ռեսուրսներն ավելացնել, թե՞ միայն պահանջում ենք որակ»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular