ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարօրինակ նշանակումներ Հայաստանի կառավարությունում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ փոխվարչապետի պաշտոնում նշանակել է Արմավիրի 29-ամյա մարզպետ Համբարձում Մաթևոսյանին։ Վերջինիս այդ պաշտոնի համար առաջարկել էր Նիկոլ Փաշինյանը։ Փոխվարչապետի պաշտոնը թափուր էր մնացել, երբ զինվորական գործի հետ երբևէ առնչություն չունեցած Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակեցին։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախքան Մաթևոսյանի թեկնածությունն առաջադրելը, Նիկոլ Փաշինյանը հինգ-վեց կուսակիցների է առաջարկել դառնալ փոխվարչապետ, սակայն նրանք բոլորն էլ, մի պատրվակ գտնելով, հրաժարվել են։ Արդյունքում որոշում է կայացվել անկուսակցական Մաթևոսյանին առաջարկել այդ պաշտոնը։

Փաշինանը երեկ մեկ այլ տարօրինակ նշանակում էլ արել, Իրանում նախկին դեսպան, Ռոբերտ Քոչարյանի օրոք վեց տարի նախագահի աշխատակազմի ղեկավար և «Լինսի» հիմնադրամի համակարգող աշխատած Արտաշես Թումանյանին նշանակել է վարչապետի խորհրդական։ Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթը տարիներ շարունակ անդրադարձել է Թումանյանի գործունեությանը, քննադատել աղետի գոտում հիմնադրամի աշխատանքներն ու կատարված չարաշահումները, իսկ պատերազմի ժամանակ գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրենց դժգոհությունն են հայտնել Իրանում դեսպանի պաշտոնում Արտաշես Թումանյանի ցուցաբերած վարքից։

Առաջիկայում նոր և շատ ավելի արտառոց նշանակումներ են սպասվում։ Ընդ որում, մեր աղբյուրը նշեց, թե Փաշինյանը որևէ մեկի հետ չի քննարկում այդ նշանակումները։ Դրանց մասին «Քաղաքացիական պայմանագրի» անդամները տեղեկանում են մամուլից։ Իշխանական պատգամավորներն անգամ կասկածներ ունեն, թե այդ նշանակումները Փաշինյանին պարտադրվում են այլ կետից, վերջինս էլ չի կարողանում ընդդիմանալ։ Այս իրավիճակը լուրջ մտահոգություններ է առաջացրել իշխող վարչախմբի շարքերում։ Նրանք սկսել են մտածել, թե Նիկոլ Փաշինյանը պարզապես հանձնում է իշխանությունը, և ինչ-որ պահի կարող է փախչել՝ իրենց միայնակ թողնելով։

Վարդան Սանթրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular