ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պադավատապետություն»․ ինչպե՞ս Փաշինյանը դավաճանեց իր սկզբունքներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Պադավատապետություն. ահա սա է մեր այսօրվա պետական կարգի իրական անվանումը»:
 
2015թ․ Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսպիսի բառերով էր գնահատում հաջորդ տարվա բյուջեն։ Դեռ անմորուս ընդդիմադիրը հիշեցնում էր Դանիայի օրինակը, որտեղ ընդամենը 23 ծառայողական մեքենա կա, մինչդեռ Հայաստանում դրանց թիվն անցնում է հազարից։
 
«Ովքե՞ր են, որ Հայաստանի ժողովրդի հաշվին պետք է ծառայողական մեքենա ունենան: Դուք որ Դանիայում աշխատեիք այնպես, ոնց որ Հայաստանում եք աշխատում, դուք ոչ թե ամեն օր բրանիրովաննի լիմուզինով գործի կգնայիք, դուք ամեն օր պալասատի պիժամայով կգնայիք պրագուլկի. օրը 2 ժամ»,- ԱԺ ամբիոնից բարբաջում էր ընդդիմադիրը:
 
Պարզվեց՝ պաշտոնյա դարձած Փաշինյանն ինքն էլ դեմ չէ պադավատապետության ղեկավար լինել, նրա օրոք ծառայողական մեքենաների համար ավելի մեծ ծախսեր են արվում, քան նախկինների օրոք։ Հայաստանի կառավարությունը երեկ առանց զեկուցման թույլատրեց Ազգային ժողովին հրատապ, մեկ անձից գնման ընթացակարգով խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի համար գնել բարձր դասի BMW մակնիշի մեքենա։ Դրա համար պետական բյուջեից կծախսվի 90 միլիոն դրամ։ Նոր և գերթանկարժեք մեքենայի գնումը հրատապ է համարվել, թույլատրվել է այն գնել մեկ վաճառողից, առանց մրցույթ հայտարարելու։
 
2018թ․ իշխանության գալով՝ Փաշինյանը մեկ-երկու անգամ հեծանիվով եկավ աշխատանքի, նրա որոշ կողմնակիցներ էլ սոցցանցերում հրապարակում էին մետրոյով աշխատանքի գալու լուսանկարները։ Արդյունքում Հայաստանը ստացավ ավելի վատ, անսկզբունքային իշխանություն, որը բարոյական արգելակներ չունի իր ընտրողներին խաբելու հարցում, իսկ պաշտոնյաները մանուկ հասակում ունեցած էժանագին երազանքները որոշել են իրականացնել պատերազմում ջախջախված պետության հաշվին։ Այս խայտառակ գնումը երեկ արժանացել է անգամ Փաշինյանի որոշ պաշտպանների քննադատությանը, իրավապաշտպան Լևոն Բարսեղյանը քաղաքական իմաստով հանցագործ արարք է որակել։ Իսկապես, երբ պետությունը անհրաժեշտ գումար չունենալու պատճառաբանությամբ դադարեցնում է վիրավոր զինվորականների բուժօգնությունը, կամ գումար չի հատկացնում խրամատների շինարարության համար, մեր զինվորները ձմռանն ընդառաջ դիրքեր են պահում վրանների տակ, պաշտոնյայի կոմֆորտի համար 90 մլն դրամ հատկացնելը պարզ հանցագործություն է։
 
Արման Մանասյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular