SBU-ն դադարեցրել է Ուկրաինայից օդանավերի մասերի արտահանումը Հայաստան և Բելառուս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆglas.ru-ն գրում է, որ Ուկրաինայի հակահետախուզության աշխատակիցները ընդհատել են ավիացիոն տեխնիկայի ռազմական բաղադրիչների արտասահմանման ապօրինի վաճառքի սխեմայի գործունեությունը: Ըստ SBU-ի պաշտոնյաների ինքնաթիռների պահեստամասերի անօրինական վաճառքի սխեմայի կազմակերպիչներն են եղել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի երկու բնակիչներ, ովքեր պահեստամասեր են գնել Ուկրաինայի տարածքում և դրանք վերավաճառել այլ երկրների պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններին: Գնորդները եղել են Հայաստանի և Բելառուսի պաշտպանական ձեռնարկությունները, իսկ որպես առաքման միջոց ընտրվել են միջազգային փոստային առաքումները։ Խուզարկությունների ընթացքում առգրավվել է ինքնաթիռի 200 բաղադրամաս, այդ թվում՝ մեկնարկիչ-գեներատորներ, մխոցային պոմպեր, փականներ, հատուկ զտիչներ և այլ թռիչքային և նավիգացիոն էլեկտրոնային սարքավորումներ ռազմական ինքնաթիռների համար։ Առգրավվել են նաև վերավաճառքի համար պատրաստ պահեստամասերի ուղեկցող փաստաթղթեր, կնիքներ և դրոշմակնիքներ, ապրանքների դատարկ անձնագրեր, ամբաստանյալների օտարերկրյա հաճախորդների հետ նամակագրության էլեկտրոնային նյութեր, համակարգչային տեխնիկա, կապի միջոցներ և այլն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը