ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանը հրաժարվել է մասնակցել «3 + 3» բանակցային ձևաչափին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

fondsk.ru–ն գրում է, որ Թբիլիսին հայտարարել է «3 + 3» բանակցային ձևաչափին (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան + Ռուսաստան, Թուրքիա, Իրան) մասնակցելուց հրաժարվելու մասին։ Այդ ձևաչափով բանակցությունները պետք է լուծեին Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը։ «Վրաստանը չի մասնակցի «վեց»–ի նախաձեռնության հարթակին։ Այդ մասին ես հայտնել եմ ավելի վաղ Թուրքիա և Ադրբեջան կատարած իմ այցերի ժամանակ»,–

ասել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։ Չնայած դեռ հոկտեմբերին նա պնդում էր, որ «Վրաստանը պետք է գոնե ինչ որ ձևով ներկայացված լինի աշխարհաքաղաքական նման խոշոր նախագծերում» չնայած ռուս-վրացական հարաբերություններում առկա բոլոր խնդիրներին։ Սակայն ավելի ուշ Վրաստանի ԱԳՆ-ի ռազմավարական հաղորդակցությունների վարչությունը հայտարարել էր, որ լրագրողները պարզապես սխալ են հասկացել ԱԳ նախարարի հայտարարությունը և ոչ ճիշտ լուսաբանել այդ հայտարարությունը լրատվամիջոցներում։

«3 + 3» բանակցային ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը քննարկվել է հոկտեմբերին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հանդիպման ժամանակ, ովքեր ողջունել են այդ նախաձեռնությունը, քանի որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը չի հակասում  երկրների շահերին: Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան դրական են արձագանքել բանակցային նման ձևաչափի ստեղծմանը, իսկ Երևանում այն որոշ զգուշավորությամբ է ընդունվել։ Այն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ն նշել էր, որ Վրաստանը նույնպես կարող է իր շահերը տեսնել նման մեխանիզմի ստեղծման մեջ։ Սակայն Վրաստանը կարծում է, որ միայն երեք երկրներ պետք է լուծեն տարածաշրջանի բոլոր խնդիրները, որոնք են Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, հնարավոր են տնտեսական նախագծեր, որոնք կհետաքրքրեն բոլոր երեք երկրներին և կթուլացնեն լարվածությունը տարածաշրջանում։ «Մեր այլընտրանքը մեր առաջարկած նախաձեռնություններն են, այդ թվում «եռյակի»՝ Հարավային Կովկասի երեք երկրների ձևաչափով։ Դրան կմասնակցեն Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը։ Թբիլիսին պետք է հարթակ դառնա հարավկովկասյան երեք երկրների միջև երկխոսության համար»,– ասել է Զալկալիանին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular