ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղը վճռորոշ օր է, Նիկոլ Փաշինյանը գնում է բանակցությունների և հնարավոր է, որ փորձի փաստաթուղթ ստորագրել․ Արա Զոհրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ազատագրական շարժման» հավաքի ժամանակ այսօր՝ նոյեմբերի 25-ին, շարժման մասնակից, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը ելույթ ունեցավ՝ ասելով․

«Վանաձորից, Գյումրիից, Եղեգնաձորից, Նոր Հաճնից, Թալինի խոշորացված համայնքից, Աբովյանից, Աշտարակից, Եղվարդից և այլ բնակավայրերից այս օրերի ընթացքում եկել և մասնակցել են այս հավաքներին։ Այսօր նաև Վանաձորում է հավաք կազմակերպվել և երթ եղել։ Եկեք բոլորով ծափահարենք մեր հայրենակիցներին, կոչ ենք անում մյուս բնակավայրերին, քաղաքաներին նույնպես միանալ և ակտիվություն ցուցաբերել։ Եթե մենք չենք լուծում մեր հարցը, դա անում են այլոք, դա պարզ ճշմարտություն է։ Եթե մենք մեզ նեղություն չտանք մեր հայրենիքը պաշտպանելու համար գալ այստեղ կամ մի բան անել, որ պաշտպանվի հայրենիքը, ապա դրա հետևանքը և պատսախանը մեկն է՝ նշանակում է՝ մենք արժանի չենք այս սուրբ հայրենիքին, և ցավոք, դրա պատասխանը մենք կստանանք։ Եթե մենք չպայքարեցինք, չենք կարողանալու այս հայրենիքի համար հետագայում սերունդ դաստիարակել և սերունդներին կրթել»

Նա նշեց, որ Հայաստանում բարոյազրկեցին հրամանատարությանը՝ ի դեմս գլխավոր, գերագույն հրամանատարի և հիմա փորձ է կատարվում բարոյալքել բանակը։

«Բայց մենք լավ գիտենք, որ մեր բանակը չի պարտվել, մեր հայրենիքի մասերը հանձնել են փողկապավոր պաշտոնատար անձինք։ Մենք չենք լիազորել Նիկոլ Փաշինյանին և չենք լիազորում, որ Հայաստանի անունից բանակցություններ վարի և հակահայկական ծրագրերին մասնակից դառնա։ Երբ պահանջվում էր հրապարակել փաստաթուղթ, նա ասաց, որ այդ փաստաթուղթը հետո է լինելու, հիմա ինչ-որ հանձնաժողով ստեղծելու մասին է, իսկ ինչու՞ դա չի հրապարակվում, արդյո՞ք այդ հանձնաժողովը ստեղծելու փաստաթղթի մեջ այնպիսի ապահովող պայմաններ կան, օրինակ, որի արդյունքում Արցախի կարգավիճակի հարցը չի վիժեցվում, լուծվում է ՀՀ անվտանգության հարցը, մենք վերադառնում ենք գոնե նոյեմբերի 9-ի պայմաններին։ Եվ վստահ եմ, որ այդ պայմանները չեն լինելու։ Վաղը վճռորոշ օր է, Նիկոլ Փաշինյանը գնում է բանակցությունների, և հնարավոր է, որ փորձելու է փաստաթուղթ ստորագրել։ Ես չգիտեմ՝ մենք ինչ ջանքեր ենք գործադրելու այդ ստորագրած փաստաթղթերի դեմն առնելու, բայց մի բան պարզ է՝ երբ ժողովուրդը կամք է դրսևորում և իր «ոչ»-ն ասում է այս իշխանության վարքագծին, դա ունենում է արդյունք։

Ցանկացած գերտերություն չի կարող հաշվի չնստել որևէ երկրի ժողովրդի կամքի հետ, հավատացեք։ Դա շատ կարևոր է, որ ցույց տանք, որ մենք համաձայն չենք այս ամեն ինչին, ինչ անում է իշխանությունը։ Եթե մենք լռենք և հուսահատվենք, իսկ դուք լավ գիտեք՝ մենք քրիստոնյաներ ենք, հուսահատությունը մեղք է, եթե մեք հուսահատվենք, նշանակում է՝ դրանով իսկ համաձայնություն ենք տալիս այս իշխանությանը։

Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ վաղը 18։30-ին նորից հանդիպում ենք այստեղ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular