ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանին զինելը, Հայաստանի դեմ հարձակումներում խրախուսելը․․․». ամերիկացի վերլուծաբանը նշել է Թուրքիայի հետ դաշնակցությունից հրաժարվելու 8 պատճառ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե Վաշինգտոնն այդքան հաճախ չմիջամտեր Միջինարևելյան տարածաշրջանում, ռազմաբազաների և ռազմավարական դաշնակության կարևորությունն այդքան մեծ չէր լինի: Այս մասին գրում է Responsible State Craft պարբերականի վերլուծաբան Դուգ Բենդոուն՝ նշելով 8 պատճառ, որոնց համար ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Թուրքիայից՝ որպես ռազմավարական դաշնակցից:

Հեղինակը նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերափոխել է իր երկրի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ բայց ոչ դեպի լավը:

«Էրդողանն իր երկիրը վերածել է բանտի»,- գրում է հեղինակը՝ հիշեցնելով, որ Freedom House-ը Թուրքիան անազատ է անվանել:

Հոդվածագիրը նշում է Թուրքիայի հետ դաշնակցությունից հրաժարվելու հետևյալ 8 պատճառը.

1. ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանի և ԵՄ անդամ Կիպրոսի դեմ հարձակումները

2. Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների կառուցումը՝ Մոսկվայից S-400 ՀՕՊ համակարգեր գնելով,

3. Միջերկրական ծովում նեոօսմանյան էսպանսիոնիստական ծովային դոկտրինա հաստատելու փորձը,

4. Ադրբեջանին զինելը և նրան խրախուսելը Հայաստանի դեմ հարձակումներ վերսկսելու հարցում, որի արդյունքը բազմաթիվ պատերազմական հանցագործություններն են, ինչպես նաև սիրիացի վարձկանների տեղափոխումն ու Ադրբեջանի կողմից պատերազմին ներգրավելը,

5. Լիբիայի քաղաքացիական պատերազմին միջամտելը,

6. «Իսլամական պետության» և Սիրիայում կռվող այլ ծայրահեղական խմբերին որպես համախոհ դիտարկելը՝ նպաստելով ԻՊ-ի սահմանային անցումներին և նավթի վաճառքին,

7. Սիրիայում քրդերին թիրախավորելը,

8. Սիրիացի վարձկաններին ռազմական ընկերությունների միջոցով օգտագործելն արտասահմանում, ինչպես օրինակ՝ Լիբիայում և Կովկասում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular