Քաղաքագետ Եվգենի Սատանովսկին պատմել է, թե ինչպես է ԱՄՆ-ը միջամտում Հայաստանում ստեղծված իրավիճակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆGlas.ru–ն գրում է, որ ռուս քաղաքագետ Եվգենի Սատանովսկին Ukraina.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն ազդում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա այն բանից հետո, երբ վերահսկողության տակ է վերցրել այդ երկրի իշխանությանը։ Քաղաքական գործչի խոսքով ամերիկացիները գործում են «Բերեզովսկու սկզբունքով», որն է «Պետք չէ գնել գործարանը, գնիր տնօրենին»։ Փորձագետի խոսքով, այս պահին Հայաստանն իր գոյությամբ պարտական է Ռուսաստանին, բայց երկրի ներկայիս ղեկավարությունը բավականին հակառուսական է: Հայաստանում կարելի է նկատել ռուսաֆոբիայի դրսևորումներով ահաբեկչական խմբավորումներ, և այդ արմատական կազմակերպությունները հաճախ են բացասաբար խոսում Ռուսաստանի Դաշնության մասին։
«Բացի այդ այսօրվա Հայաստանում ղեկավարությունն ավելի քան հակառուսական է։ Եվ այս մարդիկ թքած ունեն, թե որտեղ է գտնվում Հայաստանը և ում շնորհիվ է ընդհանրապես գոյատևում նրա պետականությունը»,- ասել է Սատանովսկին։ Քաղաքագետը կարծում է, որ Վաշինգտոնի լիակատար ենթակայությամբ Հայաստանը կդառնա Անդրկովկասի հակառուսական մասը և վտանգ կներկայացնի Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը