ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետը խոստովանեց, որ հարցն արդեն հասել է մեր պետականության չգոյությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկու օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ պատասխանում էր լրագրողների և ՀԿ֊ների հարցերին։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեք Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսից, ո՞րն էր վարչապետի ասելիքը քաղաքագետը ասաց. «Որևէ նոր բան չասվեց։ Հիմնական ասելիքն այն էր, որ ճանապարհների ապաշրջափակման հարցում մեր ու Ադրբեջանի դիրքորոշումները չեն համընկնում, որ մենք շատ լուրջ ճնշումների տակ ենք, խոստովանեց, որ հարցն արդեն հասել է մեր պետականության չգոյությանը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ընդհանրապես վիճարկում են՝ արդյոք մենք անկախ պետականություն պիտի ունենա՞նք, թե՞ ոչ։ Մի խոսքով՝ ներկայացրեց, թե ինչ ծանր վիճակում ենք, կոնկրետ ես տպավորություն ստացա, որ նա խնդիրները հասկանում է, բայց որևէ լուծում չունի»։

Հարցին, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ սպասել, Հայաստանն այդ մարտահրավերներին ինչպե՞ս պետք է դիմակայի. «Այդ մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանը պետք է ունենա քաղաքական իշխանություն, իսկ երեկվա իր ելույթից տպավորություն ստացվեց, որ Հայաստանն այդպիսի իշխանություն չունի: Նիկոլ Փաշինյանը չէր խոսում՝ որպես պետության ղեկավար, նրա խոսքը պետության ղեկավարի խոսք չէր, որովհետև պետության ղեկավարն իրավունք չունի ասել, օրինակ՝ իսկ գուցե մեր հիմնական սխալն այն էր, որ մենք մեր անկախությունը լո՞ւրջ ենք ընդունել։ Նման բան չի կարող ասել պետության ղեկավարը, որը նաև այդ պետության անկախության ու տարածքային ամբողջականության երաշխավորն է։ Այդպիսի բան կարող է ասել հրապարակախոսը, լրագրողը, ուրիշ մեկը, բայց ոչ պետության ղեկավարը։ Պետության ղեկավարի խոսք չէր նաև այն, որ ասում է՝ ես ուզում եմ անկեղծորեն հարցնել Ադրբեջանին ու Թուրքիային՝ դուք ուզում եք մեզ կոտորե՞լ, թե՞ չեք ուզում։ Այսինքն՝ ի՞նչ է ակնկալում, որ նրանք էլ պետք է անկեղծորեն ասեն, թե, այո՛, ուզում ենք ձեզ կոտորել։ Անհասկանալի է, դրա համար եմ ասում, որ դա պետության ղեկավարի խոսք չէր»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular