ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք դեռ շատ անելիք ունենք, որպեսզի պատվաստումը հասնի մեր ցանկալի թվերին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթն է։ Հայաստանում հակաբիոտիկների կիրառումը անկառավարելի է դարձել հատկապես COVID 19-ի համավարակի ընթացքում։

Այս թեմայով զրուցել ենք ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ վտանգ է սա պարունակում, որքանո՞վ է ազդում հիվանդության բարդացման վրա համաճարակաբանն ասաց. «Մենք անընդհատ ասում ենք, որ հակաբիոտիկը դեղամիջոց է ոչ թե վիրուսի դեմ, այլ բակտերիայի։ Դրանք տարբեր մանրէների տեսակներ են։ Եթե բակտերիան իր ազդեցությունն ունենում է մարդու բջիջից դուրս, ապա վիրուսը ներթափանցում է բջջի մեջ և այնտեղ է ունենում իր ազդեցությունը։ Այսինքն,դրանց վրա ազդելու միջոցները նույնպես պետք է լինեն տարբեր։ Երբեք հակաբիոտիկը չի ազդի վիրուսի վրա։ Եվ հենց կովիդի համավարակի սկզբից այս մասին ԱՀԿ էջում շատ հստակ նշվում էր, որ հակաբիոտիկները կորոնավիրուսի վրա չեն ազդում, խնդրում ենք չչարաշահել։

Իսկ ինչո՞ւ է սա անընդհատ նշվում, որովհետև հակաբիոտիկների նկատմամբ անընդհատ ունենալով կայունություն՝ մենք աստիճանաբար վերադառնում ենք նախահակաբիոտիկային ժամանակաշրջանին, այսինքն վերադառնում ենք այն փուլին, երբ բակտերիալ վարակները բուժելի չէին։ Եվ եթե այս տեմպերով մենք շարունակենք, մինչև 2050 թվականը դեղակայուն մանրէներից մահերը կլինեն ավելի շատ, քան սրտանոթային հիվանդություններից ու քաղցկեղից։ Այսինքն, այդ մահերը կլինեն առաջին տեղում, սա իրոք սարսափելի վիճակագրություն է, և մենք կվերադառնանք 20-րդ դարի սկզբի վիճակին, երբ ինֆեկցիոն հիվանդությունները բուժելի չէին։ Այդ ռեսուրսը պետք է խնայել, որովհետև 40 տարուց ավելի մենք անտիբոտիկների նոր խումբ չունենք»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում համավարակային իրավիճակը և թվերը նվազո՞ւմ են` մասնագետն ասաց. «Այո, համավարակը նահանջում է, մենք սա նկատում ենք արդեն չորրորդ անգամ։ Նահանջում է, որովհետև իր բնականոն ընթացքն է՝ սկսում է աստիճանաբար բարձրանալ, հասնել պիկին, որոշ ժամանակ մնալ կայուն թվերի վրա ու հետո իջնել։ Սա բնականոն գործընթաց է, որի վրա միգուցե որոշակի ազդեցություն ունեցավ նաև ուսումնական հաստատությունների կարճ ժամանակով չաշխատելը, դիմակներ կրելը»։

Հարցին, թե եթե այս իրավիճակին զուգահեռ Հայաստանում պատվաստումների ցուցանիշն աճի, արդյոք առաջիկա ամիսներին այլ բռնկումներից հնարավոր կլինի՞ խուսափել համաճարակաբանն ասաց. «Մենք դեռ շատ անելիք ունենք, որպեսզի պատվաստումը հասնի մեր ցանկալի թվերին, բայց եթե հասցնենք այդ թվերին, եթե անգամ ունենանք հիվանդացության բարձրացում, ապա հիվանդանոցային ծանրաբեռնվածություն չենք ունենա։ Այսինքն, ծանր դեպքերն ու մահերը կկանխարգելվեն, մահերի այն թվերը, որոնք ունեցանք ու ունենք այսօր, չենք ունենա»։

Սոնա Գիշյան

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular