ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ադրբեջանական սահմանի որոշման հարցով երկխոսությունը պետք է վարել խորհրդային քարտեզների հիման վրա. Մատվիենկո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցերին:

«Ուղիղ մեկ տարի է անցել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից: Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները խելամտություն են դրսևորել ստորագրելով փաստաթուղթը՝ արյունահեղության դադարեցման և խաղաղ երկխոսության անցնելու համար: Սակայն բանակցային գործընթացը դանդաղ է առաջ գնում, ինչի պատճառով տարածաշրջանում լարվածություն է պահպանվում»,- senatinform.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Մատվիենկոն:

Նրա խոսքով՝ այսօր գլխավոր խնդիրն այն է, որ սահմանազատումն իրականացվի այնպես, որ որևէ կողմի մոտ ցանկություն չառաջանա վերսկսելու ռազմական գործողությունները:

«Ռուսաստանն աջակցություն է առաջարկել՝ հաշվի առնելով, որ խորհրդային քարտեզները պահվում են միայն մեզ մոտ՝ պաշտպանության նախարարությունում: Դրանք ստուգված են, ճշգրիտ են և բնորոշում են հստակ սահմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցություններ վստահաբար կարելի է վարել այդ քարտեզների հիման վրա, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կողմ են այդ մոտեցմանը… ընմբռնում և համաձայնություն կա, սակայն գործընթացը դանդաղ է առաջ գնում: Դրա պատճառով որոշակի լարվածությունը շարունակվում է»,- հավելել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular