ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ-ն կհասնի՞ ավելի «վերևներին». Ինչու են ձերբակալվել պաշտոնյաները

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ կոռուպցիոն սխեմաների շրջանակներում ձերբակալվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետն ու նույն գործակալության փորձաքննության բաժնի պետը:

 Նշվում է, որ «ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին»:

 Այսինքն՝ ԱԱԾ-ն «բացահայտել» է այն, ինչ տարիներ շարունակ գիտեին այս գործակալության հետ առնչություն ունեցողները, անգամ չունեցողները:

 Տարիներ շարունակ հաշմանդամություն ունեցող անձինք ու նրանց շահերի պաշտպանները դժգոհել են այս կառույցի գործունեությունից, մամուլում փաստեր ներկայացրել, թե ինչպես են մարդկանց հաշմանդամության կարգը որոշելու համար գումարներ պահանջել նրանցից կամ էլ կաշառքի դիմաց հաշմանդամության թոշակ նշանակել դրա կարիքը չունեցողներին:

 2012 թվականին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անմիջական միջամտությամբ աշխատանքից ազատվել էր գործակալության նախկին պետ Միշա Վանյանը: Նա հենց այն պաշտոնյան էր, ում գործունեությունից հաճախ էին դժգոհում գործակալության շահառուները: Նրա աշխատանքից ազատման որոշումը պաշտոնապես հիմնավորվեց կոռուպցիայի առկայությամբ:

 Տիգրան Սարգսյանն ասել էր, որ հաշմանդամության կարգ ստանալու համար առկա կոռուպցիոն ռիսկերը հանդուրժել չի կարելի, և առաջին հերթին անհրաժեշտ են կադրային փոփոխություններ:

Վարչապետի Վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանն էլ 2012-ին՝ նախքան Վանյանի պաշտոնանկությունը, լայնածավալ զեկույց էր ներկայացրել, որում ներկայացվում էին և կաշառքի վերցման սեխեմաները, և կաշառքի չափը:

Վերահսկողական ծառայությունը բացահայտել էր, որ «բժշկասոցիալական փորձաքննության գործառույթներում առկա են կոռուպցիոն ռիսկեր, որոնք կրում են համատարած բնույթ, ընդ որում՝ ռիսկերը հավասարապես առկա են ինչպես բուժհաստատություններում, որտեղ 0-88 ձևը տրամադրելուց պահանջում են 5.000-20.000 դրամ, այնպես էլ ԲՍՓՀ-ներում, որտեղ պահանջվող ապօրինի գումարի չափը կազմում է 15.000-35.000 դրամ, իսկ հաշմանդամության ակնհայտ բացակայության դեպքերում ԲՍՓՀ դրական որոշման համար՝ 150.000-200.000 դրամ»:

 Նաև բացահայտվել էր, որ հաշմանդամության հիմնականում 3-րդ խումբ հնարավոր էր ձեռք բերել 1 ամսվա թոշակի չափով վճարում կատարելու միջոցով: Այս դեպքերում «գործարքն» իրականացվում էր անձնագրի կամ աշխատանքային գրքույկի միջոցով գումարի փոխանցման ճանապարհով:

 Ըստ կատարված հարցումների՝ դիմումատու-թոշակառու մի շարք քաղաքացիներ տարիներ շարունակ հերթական փորձաքննության ժամանակ վերը նշված ձևով հանձնաժողովին էին փոխանցել իրենց ամսական թոշակի չափին համապատասխանող գումար և ստացել հաշմանդամության խումբ, իսկ որոշ դեպքերում էլ՝ թոշակից պակաս գումար փոխանցելու պատճառով, հաշմանդամ լինելով հանդերձ, զրկվել էին հաշմանդամության խմբից:

 Այն ժամանակ այս բացահայտումների ֆոնին ոչ գործակալության նախկին պետը, ոչ էլ նրա ենթականերից որևէ մեկը չձերբակալվեց, հարցը փակվեց ընդամենը պաշտոնանկությամբ:

 Այնինչ, եթե ժամանակին ԱԱԾ-ն գնար այս բացահայտումների հետքերով և պատժեր մեղավորներին, գուցե այսօր նույն վիճակը չլիներ: Թե՞ նոր կառավարությանը պետք է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում արդյունք ցույց տալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular