ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեմիրթաշ. Էրդողանն ուզում է իր խալիֆայությունը տարածել բոլոր իսլամական տարածքների վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

News.am- ը գրում է.

Թուրքիայում ապրելն օրըստօրե ավելի վտանգավոր է դառնում: Այս մասին Le Temps-ի հետ զրույցում ասել է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սալեհադին Դեմիրթաշը: Նրա դեմ արդեն 87 գործ է բացվել: Ներկայացնում ենք հարցազրույցը թարգմանաբար:

Ձեզ սպառնու՞մ են բանատարկությամբ:

Հիմա իմ դեմ 87 գործ է բացվել: Դրանցից որեւէ մեկով ինձ կարող են բանտ նստեցնել: Ինձ մեղադրում են ահաբեկչական կազմակերպության անդամակցելու եւ անգամ այն ղեկավարելու մեջ:

Դուք երբեւէ մտածե՞լ եք Թուրքիա չվերադառնալու մասին:

Ոչ, ես շատ անելիքներ ունեմ: Օրերս ես պետք է հանդիպումներ ունենամ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրինագծի դեմ: Կան նաեւ Քուրդիստանում այլ քաղաքական կոնգրեսներ, որոնց ես պետք է մասնակցեմ: Սակայն գլխավորը ընտանիքներին աջակցելն է, որոնց տներն ավերվել են Քուրդիստանի արեւելքում:

Ինչպիսի՞ն է վիճակը քրդաբնակ շրջաններում:

Շատ բարդ: Կառավարական ուժերը 70 տոկոսով ավերել են աղքատ շրջանների շատ քաղաքներ: Ավելի քան 500 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները: Անգամ Սիրիայում նման մասշտաբի ավերածություններ չեն եղել: Դրանք նորից կառուցելը դժվար կլինի, կառավարությունը չի օգնի:

Մի՞թե Եվրոպան պետք է նաեւ Թուրքիայից սպասի քուրդ փախստականների:

Եթե այսպես շարունակվի, Եվրոպան կարող է տեսնել ոչ միայն քրդերի, այլ նաեւ ապաստան խնդրող թուրքերի: Թուրքիայում ապրելն օրեցօր վտանգավոր է դառնում: Էրդողանի ծայրահեղական քաղաքականությունը տանում է հասարակության բեւեռացման: Շատերն անգամ վախենում են էթնիկ պատերազմից: Փախստականների խնդիրը լուծելու համար եվրոպացիներն ուզում էին համագործակցել Էրդողանի հետ, սակայն ստացվեց հակառակը: Սպանվել են հարյուրավոր խաղաղ քաղաքացիներ, Եվրոպան ոչինչ չի ասում, որովհետեւ պարզապես Էրդողանը սպառնում է փախստականների խնդրով:

Սիրիայում եւ Իրաքում քրդերը պայքարում են իրենց պետության ստեղծման համար: Ի՞նչ եք մտածում այդ մասին:

Իրենց ապագան կարող են որոշել միայն նրանք, իսկ մենք կպաշտպանենք այդ որոշումը: Դա կարող է լինել անկախություն կամ դաշնություն, բայց որոշողը նրանք են: Սակայն իրադարձությունները պարզ ցույց տվեցին, որ քրդերը չեն կարող ընդունել նախկին կյանքը, առանց որեւէ կարգավիճակի:

Ինչպե՞ս են քրդերին վերաբերվում Թուրքիայում:

Թուրքիայում քրդերը նույնպես անկախության իրավունք ունեն: Սակայն այս պահին նրանք մեծամասամբ պայքարում են գոյության իրավունքի համար: Թուրքիայում որոշումը կարող է տարբերվել Իրաքում եւ Սիրիայում կայացրած որոշումից: Թուրքիայում քրդերը ցաքուցրիվ են ապրում, շատերը՝ խոշոր քաղաքներում: Առանց ժողովուրդների իրավունքների հարգանքի, մեզ մոտ ժողովրդավարություն չի կարող լինել: Պետք է տարածաշրջանային ինքնավար կառավարություն ունենալ:

Ինչպիսի՞ն եք տեսնում Թուրքիան 10 տարի անց:

Կարճ ժամանակահատվածում իրավիճակը կարող է վատանալ, սակայն միջնաժամկետ ապագայում Էրդողանը կկորցնի իշխանությունը, եւ ի հայտ կգան այլ ուժեր: 10 տարուց նրա կուսակցությունը կանհետանա քաղաքական բեմից, իսկ իշխանությունը կարող է անցնել ժողովրդավարական կոալիցիային: Թուրքիան կարող է նորից դառնալ ազատության երկիր:

Ի՞նչ է ուզում Էրդողանը:

Նա տոտալիտար եւ կրոնական ռեժիմ է ուզում: Ուզում է իշխանությունը կենտրոնացնել եւ իր խալիֆայությունը պարտադրել բոլոր իսլամական տարածքներին, ինչպես Օսմանյան կայսրության ժամանակ էր:

Ի՞նչ կարող է անել Եվրոպան:

Եվրոպան պետք է պաշտպանի իր արժեքները: Թուրքիան ԵՄ անդամ դառնալու թեկնածու է: Եվրոպան իրավունք ունի հետեւել, թե ինչ է կատարվում Թուրքիայում, համապատասխանում է արդյոք Թուրքիան եվրոպական իրավունքին: Պատկերացրե՛ք, որ Շվեյցարիան ուզում է ԵՄ անդամ դառնալ, սակայն տանկերով ոչնչացնում է իր քաղաքները: Ձեր կարծիքով Բրյուսելն առհասարակ չի՞ արձագանքի: Չե՞ն խախտվում Եվրամիության հիմնարար սկզբունքները: Էրդողանի հետ իր հարաբերություններով ԵՄ-ն հարցականի տակ է դրել բոլոր ժողովրդավարական արժեքները: Ես մեկ անգամ չեմ առաջարկել Եվրախորհրդարանի քաղաքական խմբերին հանձնաժողով ստեղծել Թուրքիայում քրդական խնդրի մշտադիտարկման համար: Էրդողանին 3 մլրդ տալու փոխարեն եվրոպացի առաջնորդները կարող էին աջակցել այդ որոշմանը:

Գերմանիայի խորհրդարանն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ կփոխվի դրանից:

Այդ փաստերի լուսաբանումը միշտ շատ կարեւոր է: Հաշվի առնելով այն, որ Գերմանիան ընդունեց իր պատասխանատվությունը այն ցեղասպանության համար, որի հետ դա կապված է: Դա ժողովրդավարության հաղթանակ էր, դրա համար 101 տարի պետք եղավ: Այսօր սպանում են քրդերին: Արդյոք պետք կլինի եւս 101 տարի սպասել, որպեսզի դա դատապարտեն: Որոշումը լավն է, սակայն դրա համար ընտրած պահը վիճելի է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular