ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը Սյունիքի համայնքապետերին հավաքել էր մեկ նպատակով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը՝ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կառավարությունում էր հավաքել Սյունիքի մարզի համայնքապետերին, քննարկել մարզի խնդիրները, Սյունիքի տարածքով Ադրբեջանին ճանապարհ տալու հնարավորությունները։ Պաշտոնական հաղորդագրության մեջ կցկտուր ձևակերպումներ են, հստակ որևէ բան նշված չէ, սակայն մամուլի տարբեր միջոցներ զրուցել են հանդիպմանը մասնակցած համայնքապետերի հետ, լսել նրանց մտահոգությունները։

Ըստ էության, Փաշինյանը համայնքապետերին միայն մեկ նպատակով էր հավաքել․ Սոչիում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից առաջ հանրությանը ցույց տալու, թե տիրապետում է իրավիճակին, իսկ համայնքապետերը գտնվում են իր վերահսկողության ներքո։ Սյունիքի գործող համայնքապետերից մի քանիսը կալանավորված են ընդդիմադիր քաղաքական գործունեության համար, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ էլ հաղթանակ են տարել վերջին ՏԻՄ ընտրություններում, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում «Քաղաքացիական պայմանագրի» համար՝ Ադրբեջանին իր պահանջած միջանցքը տալու համար։ Թեպետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ որևէ միջանցք չի լինելու, ընդամենը սահմանագծումից և սահմանազատումից հետո տրանսպորտային ապաշրջափակում է իրականացվելու, ինքն էլ խոստովանում է, թե լուրջ ճնշումների տակ է գտնվում միջանցքի հարցում։

Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը պատմել է, որ Փաշինյանը խոսել է նաև Ադրբեջանին միջանցք տալու մասին հայտարարություններին. «Ասաց՝ ուղղակի ճանապարհները մտածում ենք ոնց անենք, որ հարաբերությունները լինեն առանց պատերազմի ու կոնֆլիկտի։ Փաշինյանն ասաց, որ միջանցք չի լինելու, մենք պետք է փոխհամաձայնության գանք գոնե եթե ճանապարհ տանք, բայց առայժմ դրա մասին էլ խոսակցություն չկա»։

Եվ այժմ Փաշինյանը փորձում է Սյունիքի համայնքապետերին էլ իր հետ հավասար հանցակից դարձնել այդ դավադիր ծրագրում, առնվազն հանրությանը ցույց տալ, թե համայնքապետերը խելոք լսում են իր խոսքը, իր մտնելուց հարգում-ոտքի են կանգնում, թեժ բանավեճի մեջ չեն մտնում։ Սյունիքի մարզի համայնքապետերն իրենք էլ տարակուսած են իշխանության՝ այս հանկարծակի բուսնած բարեհաճ վերաբերմունքից, իրենց լսելու պատրաստակամությունից։ Իրականում սա Փաշինյանի դավադիր ծրագրի միայն մի փոքր դրվագն է, իսկ այդ ծրագրի մանրամասները հայտնի կդառնան մեկ-երկու օրից։

Սպարտակ Ավանեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular