ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետաքրքիր մանրամասներ Փաշինյանի և համայնքապետերի հանդիպումից. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո Սյունիքի մարզի համայնքապետերը ոչ թե հուզող հարցերի պատասխաններն ու սահմանի անվտանգության երաշխիքներ են ստացել, այլ հակառակը՝ է՛լ ավելի են խճճվել, տագնապել ու տարակուսել՝ ինչ է լինելու Սյունիքի հետ։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարզի որոշ համայնքապետեր (ցանկությամբ անունները չենք հրապարկում) նշեցին, որ նախքան հանդիպումը կառավարության շենքում համայնքապետերին նախ ոտքից-գլուխ զննել-ստուգել են, ապա բոլորին հավաքել հանդիպման համար նախատեսված սենյակում ու հրահանգներ տվել՝ հատուկ ընդգծելով, որ երբ Փաշինյանը ներս մտնի, պարտադիր ոտքի պետք է կանգնեն։ Հանդիպման նպատակը մարզի շուրջ առկա իրավիճակն էր։ Որեւէ կոնկրետ բան, սակայն, չի ասվել կամ ներկայացվել: Տեղեկացանք, որ Փաշինյանը հիմնականում ասել է այն, ինչ նախօրեի 2.5-ժամանոց հարցուպատասխանի ժամանակ:

«Տպավորություն էր, որ որպես երկրի վարչապետ՝ Փաշինյանն ուղիներ չունի այս իրավիճակից դուրս գալու համար»,- մեզ հետ զրույցում ասաց համայնքապետերից մեկը։ Բայց ընդհանուր հաշվով այնպիսի տպավորություն է եղել համայնքների ղեկավարների մոտ, որ գործարկվում է նույն՝ Արցախի հարցի սցենարը: Փաշինյանը ինչպես նախօրեին, այնպես էլ երեկ համայնքապետերի մոտ հայտարարել է, թե Ադրբեջանը միջանցք է ուզում, ընդ որում՝ արդեն Մեղրիի մոտով, իսկ ինքը չի տալու միջանցք, նրանք էլ սպառնում են ուժով բացել այդ միջանցքը:

«44-օրյա պատերազմից հետո, երեւի հիշում եք, վարչապետն ասում էր, թե Ադրբեջանը 7 շրջաններն էր ուզում, բայց ես հո Արցախ հանձնող չե՞մ, դրա համար էլ պատերազմով եկան, 7 շրջաններն էլ Հադրութն ու Շուշին էլ հետը վերցրեցին: Տպավորություն է, որ նույն սցենարով այժմ էլ «միջանցք չեմ տալու, ես միջանցք տվող չեմ» հայտարարությունն է անում, ինչը շատ ծանր կարող է նստել մեր վրա»,- նշեց «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակից համայնքապետերից մեկը: Մեծ հաշվով համայնքապետերը երեկվա հանդիպումը անկարող ղեկավարի հանդիպում էին որակում։

«Անհասկանալի էր, թե, որպես ղեկավար, ինչ է անում Փաշինյանը վտանգները վերացնելու համար: Նա չպետք է ընկնի, մտածի, թե ժողովուրդն իրեն ինչ կասի, պետք է իրավիճակը ռեալ գնահատի ու լուծումներ տա՝ ժողովրդի հետ անկեղծ խոսելով։ Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում էր, թե ինչ կարող է լինել, դրան զուգահեռ՝ ներկայացնում էր նաեւ լուծումը։ Բայց հիմա, փոխանակ լուծում առաջարկելու, մեզ բոլորիս «տղայականով» համոզում է, թե հանձնող տեսակ չէ»,- վրդովմունք արտահայտեց մեկ այլ համայնքապետ։

Այս տագնապալի իրողությունների կողքին էլ տեղեկանում ենք՝ նոյեմբերի 12-ին Ստամբուլում տեղի է ունեցել Թյուրքալեզու պետությունների համագորածակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովը, ինչի ժամանակ անդամ պետությունների՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի ու Ուզբեկստանի ղեկավարները հայտարարություն են ընդունել, որտեղ ընդգծում են Զանգեզուրի միջանցքը՝ որպես Անդրկասպյան Միջազգային Արեւելք-Արեւմուտք Միջին Միջանցքի շրջանակներում կապի բարելավման համար ձեւավորվող հնարավորություն, եւ կոչ են անում անդամ պետությունների համապատասխան իշխանություններին աջակցել Ադրբեջանի Հանրապետության կառավարության ջանքերին՝ դրա շուտափույթ գործարկման համար:

Թուրքական խորհրդի անդամների համար միջանցքի հարցը, փաստորեն, գերխնդիր է։ Նրանք բոլորը, հանուն նույն գաղափարի, կարող են միավորվել՝ ընդդեմ Հայաստանի։ Իսկ մենք ու՞մ ունենք որպես դաշնակից. հարցին երեկ հստակ որեւէ պատասխան չի հնչել:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular