ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոչին կարող է սոսկ «արձանագրային» դարձնել բրյուսել յան հանդիպումը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Արևել յան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի նախաձեռնությունը պատկանում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Այս հանդիպմանն ընդառաջ օրերս հայտնի դարձավ, որ արդեն վաղը՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը, որի նախաձեռնողն արդեն Ռուսաստանի Դաշնության նախագահն է։

«Փաստ» թերթի տեղեկություններով, նոյեմբերի 26-ի հանդիպումը նախապես պլանավորված չի եղել, ասել է թե՝ Սոչիի հանդիպումն օրակարգ է մտել «սպոնտան», որպես դեկտեմբերի 15-ի հանդիպման «պրեամբուլա»։ Ավելին, կան տեղեկություններ, որ Սոչիում կողմերը կգան նախնական պայմանավորվածության՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի համապատասխան հանձնաժողով ձևավորելու հարցում, ինչն, ի դեպ, նախօրեի իր ասուլիսում փաստացի հաստատեց նաև Փաշինյանը։ «Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով»,- ասաց նա:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին արդեն Նիկոլ Փաշինյանը նախնական ցուցակ է կազմել, թե ովքեր են լինելու հանձնաժողովի կազմում, իսկ անունները պաշտոնապես կհայտարարվեն մինչև դեկտեմբերի 15-ը։ Փաստացի, ըստ փորձագիտական շրջանակների կարծիքի, բրյուսել յան այդ հանդիպումը կրելու է առավելապես «արձանագրային» բնույթ, քանի որ Սոչիում արդեն հիմնական հարցերը որոշված են լինելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular