ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլը խճճվել է իր ստերի մեջ. ուզում է պոկվել Մոսկվայից և փրկօղակ գտնել Արևմուտքում. Վահե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն է:

Բանախոսը նշել է.

  • Ես երեկ նոր տեսակի Փաշինյան տեսա, որով պետք է զբաղվեն ոչ թե իրավապահ մարմինները, այլ ուրիշ՝ առողջության կամ առողջության բացակայության հետ առնչություն ունեցող մասնագետներ:
  • Նիկոլ Փաշինյանը խախտել է Ադրբեջանի հետ դռնփակ ռեժիմով ձեռք բերված պայմանավորվածությունները, դրա ապացույցն են սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
  • Փոխելով Պաշտպանության նախարարին, բերեց իր համար վստահելի մի մարդու, որը ուղիղ կապ է հաստատում Թուրքիայի և Ադրբեջանի իր գործընկերների հետ: Դրանով գուցե փորձում է նաև Ռուսաստանին հետ պահել գործընթացներից:
  • Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելը Մոսկվայի հետ կապ ունի, կարծում եմ, Փաշինյանն ուզում է Արևմուտքում փրկօղակներ գտնել: Նիկոլն ուզում է պոկվել Մոսկվայից:
  • Եթե մարդը ադեկվատ չի, դժվար է ասել, թե ինչ է կատարվում նրա գլխի մեջ:
  • Ինքը շարունակում է պոպուլիստական՝ թոզ փչելու գիծը: Երեկվա ելույթով ինքն իրեն շատ ավելի բարդ իրավիճակի մեջ դրեց:
  • Նոյեմբերի 26-ի հանդիպումից երկու ակնկալիք կա. կամ Սոչիում պարտադրելու են ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, կամ Ադրբեջանը նորից ստուգողական կրակոց կանի և կստանա այն, ինչ ուզում է:
  • Ադրբեջանը 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթները չի կատարել, գերիներին չի վերադարձրել, զորքը պետք է մնար այնտեղ, որտեղ դիրքավորված էր այդ հայտարարությունը ստորագրելու պահին, այնինչ հայկական զորքը նահանջել է:
  • Փաշինյանը արժեզրկել է Արցախը, պետական, ազգային շահը: Իրենք մեկ արժեք և մեկ նպատակ ունեն՝ պահել իրենց աթոռները:
  • Նիկոլ Փաշինյանն ինքը քցող է, բոլորին խաբում է, դրա համար ինքն էլ ոչ մեկին չի հավատում. դա հոգեբանական վիճակ է:
  • Փաշինյանը խճճվել է իր ստերի մեջ:
  • Խաղի մեջ մտած պետությունները տարբեր հետաքրքրություններ ունեն. Ադրբեջանը պետք է ամեն ինչ անի, որ իր ուզածին հասնի, Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որ հարցը չլուծվի Բրյուսելում և արագ ստորագրվի փաստաթուղթը, Արևմուտքն ուզում է, որ վերջնական փաստաթուղթը ստորագրվի Բրյուսելում կամ Մինսկում: Բոլոր դեպքերում Փաշինյանին ստիպելու են փաստաթուղթ ստորագրել, ինքն էլ այնքան կամք չունի, որ դիմադրի:
  • Այն, ինչ կատարվում է այսօր փողոցում՝ բնական երևույթ է, բողոքի ալիքը, համոզված եմ, կանի իր ասածը:
  • Մենք առաջարկում ենք՝ կանգնեցնել պարտությունների շարքը, վերջ դնել պարտվողականությանը, հետո հասկանանք՝ որպես երկիր ո՞ր ուղղությամբ ենք գնում:
  • Երկրի տնտեսության վիճակը կոլապսային է, ամբողջ հույսը դրված է հանքարդյունաբերության վրա, բայց Կառավարությունը օրենսդրական այնպիսի փոփոխություններ արեց և դեռ անելու է, որ հանքարդյունաբերության ոլորտը վերջնականապես քայքայվի:
  • Բլեֆ է առկա տեխնոլոգիաներով պղնձաձուլարաններ կառուցելու մասին Փաշինյանի և նրա կառավարության անդամների հայտարարությունները: Իհարկե, կառուցել հնարավոր է, բայց մեր երկրի, քաղաքացիների համար հետևանքներն աղետալի կլինեն. ծանր թափոններն ի՞նչ են անելու, գի՞պս են արտադրելու: Հնարավոր է՝ գիպս էլ արտադրեն, բայց շատ վատ որակի, դա ի՞նչ են անելու, թաղելո՞ւ են… Հայաստանը դառնալու է մեծ գերեզմանոց:
  • Կապանի օդանավակայանը գործարկելու մասին հայտարարությունը ևս բլեֆ էր, պոպուլիստական հնարք՝ Սյունիքում տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններից առաջ:
  • Կառավարությունը ճնշումներ գործադրելով «Գեոպրոմայնինգ» ընկերության նկատմամբ՝ նրանից խլեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը:
  • Օտարերկրյա կապիտալով Հայաստանում աշխատող ամենախոշոր հիմնարկը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այսպես շարունակվելու դեպքում, կոլապսի մեջ կհայտնվի: Դրան կավելանա տնտեսական, քաղաքական, սոցիալական կրիզիսը, արդյունքում՝ այս ամենի դխկոցը մի տեղից դուրս է գալու…
  • Ադրբեջանն իր ամենալավ երազում անգամ այսպիսի արդյունք չէր պատկերացնում, որ ստացավ Նիկոլի և նրա խմբակի շնորհիվ:
  • Դժգույն, դժբախտ թեզը հիմա էլ Սյունիքի վրա է պրոյեկցիա անում: Հանրությունը պետք է հասկանա ու մտածի, որ այսպես շարունակվելու դեպքում հետևանքն ինչ է լինելու՝ թիկունքում Երևանն է, նահանջելու տեղ չկա:
  • Գուցե պատահական չէր, որ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի մեկնելուց առաջ Փաշինյանի հետ երեկոյան նախատեսված հանդիպումը չկայացավ, այն բանից հետո, երբ դրանից առաջ հրապարակվեց Ալիևի հետ Բրյուսելում հանդիպման մասին: Եվ Միշուստինը Երևանից Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու փոխարեն՝ գնացել էր ջազ ակումբ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular