ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովրդին ասել եմ՝ խուճապի չմատնվեն կրակոցներ լսելուց, մենք ամեն դեպքում ամեն ինչի պատրաստ ենք». Լծենի վարչական ղեկավար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2020 թվականի դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի հրահանգով հայկական զինուժը Սյունիքի մարզում 100-150 կմ հետ քաշվեց և բոլոր բարենպաստ դիրքերը զիջեց թշնամուն։ Այդ որոշման արդյունքում թշնամին ամրապանդելով իր դիրքերը՝ աստիճանապար սկսեց խորանալ ՀՀ սուվերեն տարածքում։

Այս տարվա մայիսի 12-ից թշնամու զինված ուժերն ավելի խորանալով ՀՀ տարածքում՝ իրենց դիտակման ներքո վերցրեցին շատ գյուղեր ու համայնքներ։

Նոյեմբերի 16-ին թշնամին Սյունիքի մարզում դիմել էր ռազմական ագրեսիայի, շատ գյուղերում ժամեր շարունակ լսվել էին կրակոցների ձայներ։ Կրակոցի ձայներ լսվել էին նաև Լծեն բնակավայրում։

«Իշխանասարի տարածքից կրակոցները լսվում էին նաև մեր գյուղում։ Նույն պահին բնակիչներին հորդորել եմ խուճապի չմատնվեն, հուսադրել եմ, որ լավ կլինի, կպայքարենք, որպեսզի անվտանգ լինենք։ Մեր գյուղի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ինչ էլ լինի՝ կգնանք ապաստարաններ, դրանք միշտ պատրաստ պահում ենք։ Ժողովրդին ասել եմ, որ խուճապի չմատնվեն կրակոցներ լսելուց։ Մենք ամեն դեպքում ամեն ինչի պատրաստ ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լծեն բնակավայրի վարչական ղեկավար Դերենիկ Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է ճանապարհներին, Լծենի ղեկավարն ասաց, որ հիմնական ճանապարհը շրջանցում են և, օրինակ, մարզկենտրոն հասնում են Տաթևով։

«Նախկինի համեմատ՝ մեր ճանապարհը երկար է, հիմա Որոտան-Կապան ճանապարհը փակ է։ Հիմա, երբ Տաթևով ենք գնում, ճանապարհն ավելի դժվարացել է, հատկապես ձմռանն այս ճանապարհն ավելի է դժվարանալու»,- նշեց Դերենիկ Հովհաննիսյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ իրենց ցանկությունը խաղաղություն ունենալն է։

«Ինչ կախված է մեզանից, մենք կանենք, մնացածն արդեն կախված է  ղեկավարությունից, ռազմական նախարարությունից։ Աստված ոչ անի, եթե որևէ բան լինի, մենք պատրաստ են ամեն ինչի մասնակցել, որ խաղաղ լինի»,- եզրափակեց Լծենի վարչական ղեկավարը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ից թշնամին Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում մաքսակետ է դրել և իրականացնում է  սահմանային ու մաքսային վերահսկողություն, որի պատճառով Որոտանի ճանապարհը փակ է, ՀՀ քաղաքացիներն օգտվում են այլընտրանքային դժվարանցանելի ճանապարհից։

Թշնամին մաքսակետ է դրել նաև Կապան-Ճակատեն ճանապարհին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular