Թուրքիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ լիրայի ռեկորդային արժեզրկման ֆոնին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական ազգային արժույթի փոխարժեքի անկման ֆոնին բողոքի ցույցեր են տեղի ունեցել մի շարք թուրքական քաղաքներում, այս թվում՝ Ստամբուլում և Անկարայում:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ցուցարարները, մասնավորապես, կարգախոսներ են հնչեցրել՝ պահանջելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության հրաժարականը: Նրանցից ոմանք պահանջում էին իշխանությունից հեռացնել «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությանը: Նշվում է, որ ակցիայի մասնակիցների թվում ուսանողներ են եղել:
Կարգուկանոնի պահպանման համար ցույցի անցկացման վայրում հերթապահություն են իրականացրել ոստիկանության աշխատակիցները: Հաղորդվել է մի շարք ձերբակալությունների մասին:
Թուրքական լիրան երեքշաբթի փոխարեքի անկման հերթական ռեկորդային ցուցանիշն է գրանցել՝ 1 դոլարի դիմաց հասնելով 13.5 լիրայի: Տարեսկզբից թուրքական դրամական միավորն արժեզրկվել է 70 տոկոսով: Հունվարին լիրայի փոխարժեքը հավասար էր 7.3 լիրայի: