ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վթարի է ենթարկվել Պարեկային ծառայության ղեկավարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ տեղեկություն ստացանք, որ կիրակի օրը՝ նոյեմբերի 21-ին, վթարի է ենթարկվել պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանը։ Նա Toyota Corolla-ով շուռ է եկել։ Հետը եղել է կինը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մեզ ասացին նաեւ, որ պարեկային ծառայության ղեկավարն ալկոհոլ օգտագործած է եղել, բայց հիմա ամեն կերպ փորձում են թաքցնել այդ փաստը։ Ուշագրավ է, որ ոստիկանությանն «առընթեր» կայքերն այս վթարի մասին որեւէ բան չեն գրել՝ խնայելով իրենց համակարգի պաշտոնյաներին։Հակառակ դեպքում ճոխ վերնագրերով կողողեին համացանցը՝ հընթացս գեղարվեստական երանգներով նկարագրելով նաեւ պարեկների հերոսական գործողությունները։ Իսկ երբ այդ նույն պարեկների ղեկավարը վթար է առաջացնում, դրա մասին՝ ոչ մի խոսք։ Մենք փնտրեցինք եւ ոստիկանության կայքում գտանք այն հաղորդագրությունը, որտեղ նկարագրված է այդ օրը տեղի ունեցած ավտովթարը։

Հաղորդագրության մեջ առկա տվյալները համընկնում են մեր տեղեկության հետ, թեեւ որեւէ անուն նշված չէ, թե ովքեր են վթարի մասնակիցները։ Ըստ հաղորդագրության՝ «նոյեմբերի 21-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի 3-րդ կմ-ին «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվելով՝ հայտնվել դաշտում. 41-ամյա վարորդը եւ 37-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն»։ Նշենք, որ Ումրշատյանը 41 տարեկան է, մյուս տվյալները եւս համապատասխանում են մեր տեղեկություններին, բայց որոշեցինք լրացուցիչ ճշտել: Պարեկային ծառայության մեր աղբյուրներն ասացին, որ հենց այս վթարի մասին է խոսքը։

Մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեցինք նաեւ պարեկային ծառայության ղեկավարի՝ Արթուր Ումրշատյանի հետ։ Նա սկզբում սիրալիր սկսեց պատասխանել մեր հարցերին, ապա երբ հիշատակեցինք ավտովթարը, ասաց՝ տեղս հարմար չէ, մի ժամից զանգեք:
«Հենց հիմա նենց ա վիճակս՝ չեմ կարա խոսամ»,- ասաց նա։

- Մեզ ասացին՝ Ձեր կինը հիվանդանոցում է, Դուք է՞լ եք հիվանդանոցում։

- Այո, ես էստեղ եմ, իր մոտ եմ, նորմալ ա ամեն ինչ, ոչ մի խնդիր չկա, եթե ուրիշ բան կհետաքրքրի, մի քիչ ուշոտ զանգեք։

- Ասացին՝ նաեւ խմած եք եղել ղեկին։

- Դե, սխալ բան են ասում, ինչ ասում են, մնացածը կճշտեք Դուք։ Շնորհակալություն, հաջողություն։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular