ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետն իրականացնում է ոչ իրեն հարիր գործողություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի հայտարարել է գերեվարման դեպքերով քննություն իրականացնելու անհրաժեշտության մասին։

Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Հարցին, թե իրավապաշտպանն ինչպե՞ս է գնահատում վարչապետի հայտարարությունը` Լարիսա Ալավերդյանը ասաց. «Ես դատապարտում եմ այդ հայտարարությունը, որովհետև վարչապետն իրականացնում է ոչ իրեն հարիր գործողություններ։ Դա ամենևին վարչապետին վերաբերող գործառույթ չէ։ Երկրորդ, ես կարծում եմ, որ վարչապետը շահագրգիռ չէ, որ մեր գերիները վերադառնան, որովհետև այն, ինչ ինքն ասում է, Ադրբեջանի կողմից կօգտագործվի։ Ադրբեջանում մեր գերիներին կասեն՝ ձեզ այսպիսի գործընթաց է սպասվում երկրում։ Եվ մենք ունեցել ենք այդպիսի դեպքեր, հիմա էլ կարող է այնպես լինել, որ Ադրբեջանում գտնվող գերիներն ասեն, թե չեն ուզում գալ Հայաստան, ուզում են գնալ երրորդ երկիր։ Ես կցանկանամ, որ սխալվեմ այս հարցում։ Վարչապետի այդ հայտարարությունը հոգեբանորեն տանջում է գերիների ծնողներին։ Զարմանալի է, որ վարչապետը շտապում է և մինչև գերիներին տուն բերելը հայտարարում է մի բան, որը բացարձակապես իր գործառույթների մեջ չի մտնում։ Ինչո՞ւ եմ ասում, որ նա շահագրգռված չէ, որ գերիները վերադառնան, քանի որ լուրեր կան, որ զինվորները փամփուշտներ չեն ունեցել, ես կարծում եմ՝ կան բաներ, որ գերիները կարող են խոսել։ Սա աննախադեպ հայտարարություն էր, ամենևին ոչ տեղին։ Դա հոգեբանական դաժան վերաբերմունք է ծնողների նկատմամբ, ընդհանրապես բոլոր այն ծնողների նկատմամբ, ովքեր զինծառայողներ ունեն»։

Անդրադառնալով Դելիմիտացիա ու դեմարկացիա իրականացնելու նախապատրաստական աշխատանքներ սկսելու մասին Նիկոլ Փաշինյաի հայտարարությանը, ըստ որի ռուսական կողմից կա նման առաջարկություն, որը հայկական կողմի համար ընդունելի է իրավապաշտպանն ասաց. «Սահմանազատման ու սահմանագծման հարցերով հանձնաժողով չկա, բայց վարչապետի պաշտոնն զբաղեցնող այդ անձի կողմից մի քանի անգամ հայտարարվել է, որ դրանք Ադրբեջանի տարածքներն են, այլընտրանքային ճանապարհներ են գործարկել։ Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ կամայական վերաբերմունք է ցուցաբերվում։ Եթե Հայաստանի Հանրապետության տարածքների փոփոխություն է տեղի ունենում, ապա ըստ Սահմանադրության՝ դա պետք է տեղի ունենա միայն հանրաքվեով։ Հիմա հայտարարություն է եղել, որ ամեն ինչ լինելու է գաղտնի, դա ապշելու բան է։ Պայմանավորվածություններ կամ բանակցություններ դեռ տեղի չեն ունեցել, տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումները չեն կանխվել, իսկ վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ «սա մերը չէ, Ադրբեջանինն է»։

Այսինքն, արդեն իսկ այդ գործընթացն սկսվել է առանց իրավական հիմքերի։ Եվ այս իրավիճակում մենք գործ ունենք թե սահմանադրական կարգի, թե պետական անվտանգության դեմ հանցագործությունների հետ։ Ես տեսնում եմ, որ ընդդիմությունը չի կարողանում կանգնեցնել այդ գործընթացը։ Մեր հասարակության կողմից պետք է դիմել Ռուսաստանին ու հստակեցնել՝ Ռուսաստանը ե՞ւս չի կարողանում այդ գործընթացի մեջ իր դերակատարությունն ունենալ, ոչ թե զորք բերել, այլ հստակեցնել՝ ի՞նչ է տեղի ունենում։ Այս առումով հստակեցնենք, որ արդեն իսկ տեղի է ունենում ՀՀ տարածքների հանդեպ կամայական վերաբերմունք, և որևէ մեկը դա չի կարողանում կանգնեցնել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular