ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բուքմեյքերական ընկերությունից ստացած եկամուտ՝ «Սերժ Սարգսյանի գրպանը Սիլվա Համբարձումյան գցող» պաշտոնյայի ընտանիքի անդամի հայտարարագրում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մոտ երեք տարի քննվող քրեական գործի շրջանակներում երեկ հանկարծ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Գլխավոր «հերոսը», ինչպես միշտ, գործարար Սիլվա Համբարձումյանն է, մեղադրանքը, էլի ինչպես միշտ, կաշառքը: Երեկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի երրորդ վարչության պետ Հրաչյա Մուշեղյանը, «ով համաձայնվել է հերթական դավաճանական գործարքից առաջ հասարակության ուշադրությունը շեղելու համար Սերժ Սարգսյանի գրպանը Սիլվա Համբարձումյան «գցել», շուտով բարձր պաշտոնի է նշանակվելու»: «Փաստը» փորձեց ուսումնասիրել, թե ով է, ի վերջո, Հրաչյա Մուշեղյանը, և առաջին հերթին ուսումնասիրեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի կայքում հրապարակված հայտարարագրերը:

Բացի այն, որ Մուշեղյանը 2019 և 2020 թվականներին, որպես համատեղ սեփականություն, հայտարարագրել է 6 հողամաս, ինչպես նաև բավական շոշափելի դրամական միջոցներ (ասենք՝ միայն կանխիկ 39 մլն դրամ), մի ուշագրավ կետի հանդիպեցինք: Մասնավորաբար, հայտարարատու անձի ընտանիքի անդամի, տվալ դեպքում՝ կնոջ 2019 թ. հայտարարագրում «Խաղատներում կամ շահումներով խաղերում ստացած եկամուտները» տողում նշված է 5420 ԱՄՆ դոլար: Հասկանալի է, որ առանց «խաղալու» նման եկամուտ չես ունենա: Չնայած բուքմեյքերական ընկերության անունը հայտարարագրում նշված է, սակայն այն չենք հրապարակում գովազդ կամ հակագովազդ չդիտվելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular