ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Իշխանական ազգընտիրները մեծ խմբով գաստրոլների են մեկնել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երկրում պատերազմական վիճակ է, բայց իշխանական ազգընտիրները մեծ խմբով գաստրոլների են մեկնել։ Կիրակի օրը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հովանու ներքո կազմակերպվող «Հայաստանը՝ մեկ տարի անց» խորագրով համաժողովին։ Ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է պատերազմից մեկ տարի անց իրավիճակին, ԱԺ նախագահի կարգադրության մեջ համաժողովի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

15 հոգանոց պատվիրակության կազմում ներառված է նաեւ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի անունը, սակայն տեղեկացանք, որ Մարգարյանը չի մեկնել, նրա շրջապատից պատճառաբանեցին՝ «առողջական խնդիրներով պայմանավորված»։ Հատկանշական է, որ «Հայաստան» դաշինքին անտեսել են։

Նոյեմբերի 24-ին էլ Փարիզից Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանն ու Վլադիմիր Վարդանյանը, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները, կմեկնեն Սանկտ Պետերբուրգ։ Նրանց կմիանա ՔՊ-ական մի քանի պատգամավոր Հայաստանից՝ 24-26-ը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի, մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում եւ կայուն զարգացման նպատակները» միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու։ Մեկ այլ կարգադրությամբ էլ նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրված է փոխնախագահ Հակոբ Արշակյանի վրա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular