ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաճելի հարցերով լայվային «ասուլիսն» ու հավանական «100 փաստերը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանը որոշել է այսօր մամուլի ասուլիս տալ: Սակայն ոչ թե լրատվամիջոցների հետ դեմ առ դեմ հանդիպման ու «կենդանի» շփման միջոցով, այլ իր սիրելի Ֆեյսբուքով: Այդ մասին երեկ գրել է Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ ֆեյսբուքյան իր էջի եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Սոցցանցերում շատերն էին արձանագրում, որ Փաշինյանը փաստացի գնում է ընտրված, իրեն հաճելի հարցերով «ասուլիս» կազմակերպելու ճանապարհով:

Բանն այն է, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, հարցուպատասխանի տևողությունը կլինի 1,5-ից 2 ժամ: Եթե հաշվի առնենք, որ Փաշինյանը յուրաքանչյուր հարցի պատասխանում է «ծամծմված», երկարաշունչ, թեմայից թեմա նետվելով, ինչպես ասում են, вокруг да около, պետք է ենթադրել, որ նա հազիվ կարողանա պատասխանել 10-15 հարցի: Այնինչ, երեկ մինչ երեկո նրա գրառման տակ 1000-ից ավելի արձագանք կար: Ու թեպետ հստակ նշված էր, որ պատասխանելու է լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին, արձագանքների մեծ մասը քաղաքացիների կողմից էր: Ընդ որում, դրանք դժվար է նույնիսկ հարց անվանել:

Նախ՝ ակնհայտ էր ուղղորդված, կազմակերպված արձագանքների բավականին մեծ քանակը՝ «մեր փրկիչ», «մեր սիրելի վարչապետ» ստանդարտ ոճի մեջ: Իսկ ընդհանուր առմամբ, գերակշռում էր «ե՞րբ եք հեռանալու» հարցը՝ ամենատարբեր ձևակերպումներով: Ի դեպ, մենք ունենք տեղեկություններ, որ շուտով կարող է հրապարակվել «100 փաստ», բայց այս անգամ ոչ թե Նիկոլ Փաշինյանի հեղինակությամբ, այլ ընդդիմադիր շրջանակների: Խոսքը Փաշինյանի ու իր կառավարության ձախողած «100 փաստի» մասին է: Մեր աղբյուրները փոխանցում են, որ դրա հրապարակումը ձգձգվում է այն պատճառով, որ դեռ չեն կարողանում բոլոր ոլորտներում ձախողումների հազարավոր փաստերից ընտրել ամենաակնառու 100-ը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular