ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մտահոգիչ է, որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու պրոցեսը կոնֆիդենցիալ է, ամեն ինչ արվելու է փակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը հայտսրարել է, եր սահմանագծման ու սահմանազատման գործընթացի նախապատրաստական աշխատանքների մասին ռուսական կողմի առաջարկները հայկական կողմն ընդունելի է համարել:

Երկու օր առաջ էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հայտարարեցին, թե սահմանազատումն ու սահմանագծումը պետք է սկսվեն զրոյական կետից:

Այս մասին զրուցել ենք քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ։

Հարցին, թե ինչ է նշանակում այս ամենը քաղաքագետն ասաց. «Ճիշտն ասած՝ ինձ համար մի փոքր անհասկանալի է, թե ինչ է նշանակում զրոյական կետ, որովհետև դելիմիտացիան ու դեմարկացիան հստակ գործընթաց են: Կան միջազգային չափորոշիչներ, կա ԵԱՀԿ-ի հրապարակած ծավալուն փաստաթուղթ, թե ինչպես պետք է պետությունների միջև դելիմիտացիա և դեմարկացիա անցկացվեն: Հիմա մեզ հայտնի չէ՝ ինչ չափանիշների հիման վրա են անցկացնելու այդ գործընթացը, բայց հստակ է այն, որ այդ գործընթացը պետք է հիմնված լինի որոշակի չափանիշների վրա: Իսկ զրոյական կետ ասելը ես պատկերացնում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև դելիմիտացիա, դեմարկացիա չեն անցկացվել, և նոր պետք է սկսվի այդ գործընթացը»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ խմբակցությունում չգիտեն՝ ի՛նչ քարտեզների, ի՛նչ փաստաթղթերի հիման վրա է լինելու գործընթացը Բենիամին Պողոսյանն ասաց. «Երեկվանից նույն իշխանական շրջանակներից հայտարարվում է, թե պրոցեսը կոնֆիդենցիալ է, ամեն ինչ արվելու է փակ: Ա՛յ դա է մտահոգիչ, որովհետև վերջին հաշվով բոլորս էլ սպասում էինք, և ակնհայտ էր, որ կա պայմանավորվածություն նոյեմբերի 8-12-ը Մոսկվայում անցկացնել եռակողմ հանդիպում և դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել: Պարզ է, որ եթե նախագահների մասնակցությամբ օնլայն ձևաչափով հանդիպումը լիներ, փաստաթուղթը գաղտնի չէր լինի: Կարող է փակ հատվածներ ունենար, բայց ինչ-որ բան պետք է հրապարակվեր: Այդ հանդիպումը չկայացավ, ամենայն հավանականությամբ՝ հայկական կողմի խնդրանքով կամ հետաձգվեց, կամ չեղարկվեց: Հետո մենք տեսանք կտրուկ զարգացումներ՝ մաքսակետեր Գորիս-Կապան ճանապարհին, նոյեմբերի 14-ին առանց որևէ դիմադրության դիրքերի հանձնում Ադրբեջանին, նոյեմբերի 15-ին մաքսակետի տեղադրում Կապան-Ճակատեն հատվածում, իսկ նոյեմբերի 16-ին զինված բախում: Այդքանից հետո Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ ռուսական կողմի առաջարկները մեզ համար ընդունելի են: Մենք այս ամենից կարող ենք եզրակացնել, որ ռուսական կողմի առաջարկները դժվար թե տարբերվեն այն փաստաթղթից կամ նախագծի տեքստից, որը նախատեսվում էր ստորագրել Մոսկվայում, օնլայն հանդիպման ժամանակ: Արդյունքում ստացվում է, որ երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով մենք ունենում ենք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկ: Բայց այս պարագայում, փաստորեն, գաղտնի են պահվում պայմանները՝ ինչպես է անցկացվելու գործընթացը»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular