ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե կողմերը դիմեն, մենք կանցնենք աշխատանքի, մենք մեր պատրաստակամության մասին կողմերին փոխանցել ենք». Զառա Ամատունի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի 16-ին գերվարված հայ ռազմագերիների վերաբերյալ որևէ տեղեկություն չի կարող փոխանցել։

«Կարող եմ միայն հաստատել, որ այս իրավիճակի հետ կապված՝ մենք համապատասխան իշխանությունների հետ շարունակում ենք մնալ ուղիղ կապի մեջ՝ երկու կողմում էլ։ Ըստ հետագա զարգացումների՝ կունենանք հանրության հետ կիսելու ավելի շատ տեղեկություններ։ Այս պահի դրությամբ միայն կարող եմ ասել, որ հետևում ենք բոլոր զարգացումներին և կապի մեջ ենք իշխանությունների հետ, նաև ընտանիքների»,- նշեց Զառա Ամատունին՝ անդրադառնալով հարցին, թե «Կարմիր Խաչն» այցելե՞լ է գերության մեջ գտնվող հայ զինծառայողներին։

Ինչ վերաբերում է 24 հայ զինծառայողների ճակատագրին, որոնց գտնվելու մասին նոյեմբերի 16-ից որևէ տեղեկություն չկա, և այս համատեքստում «Կարմիր խաչի» գործողություններին, Զառա Ամատունին նշեց, որ «Կարմիր խաչը» կարող է նման գործողություն կատարել միայն կողմերի համաձայնությամբ։

«Այս առումով միայն մեր պատրաստակամության մասին փոխանցելն է, որը մենք արել ենք։ Կողմերի համաձայնության դեպքում մենք կարող ենք աշխատել, ինչպես աշխատել ենք, օրինակ, անցած տարվա էսկալացիայի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների աճյունների որոնման համար։ Եթե կողմերը դիմեն, ապա մենք կանցնենք աշխատանքի, մենք մեր պատրաստակամության մասին կողմերին փոխանցել ենք»,- եզրափակեց Զառա Ամատունին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին թշնամին Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում դիմել էր ռազմական ագրեսիայի, որի հետևանքով հայկական կողմն ունի անհետ կորածներ, զոհված զինծառայողներ և գերեվարվածներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular