ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ COVID-19-ի ժամանակ հակաբիոտիկներ չի կարելի խմել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ մարդիկ սկսել էլ ավելի հաճախ չարաշահել հակաբիոտիկների կիրառումը, ինչը նկատելիորեն մեծացնում է այդ դեղամիջոցների հանդեպ կայունության տարածման ռիսկը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեցին ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը եւ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Սամվել Հայրումյանի խոսքով, երբ համավարակը նոր էր սկսել, ազիտրոմիցին հակաբիոտիկը նույնիսկ ընդգրկված էր հիմնական նշանակվող դեղերի ցուցակում: Բայց կարճ ժամանակ անց մասնագետները հասկացան, որ դրա նշանակումը եւ կիրառումը արդյունավետ չէ, քանի որ COVID-19-ի ժամանակ թոքաբորբերը հիմնականում պայմանավորված են վիրուսով, ոչ թե բակտերիալ վարակով, եւ հետեւաբար դրանց դեպքում հակաբիոտիկ կիրառելու կարիք չկա:

Մասնագետի խոսքով, COVID-19-ի ժամանակ հակաբիոտիկներ կարող են նշանակվել միայն այն դեպքում, երբ կա երկրորդային բակտերիալ վարակի միանալու կասկած, իսկ նման խնդիր լինում է պացիենտների միայն մոտ 10 տոկոսի մոտ: Բոլոր մնացած պացիենտներին հակաբիոտիկները ցուցված չեն:

Ինչպես նշեց բժիշկ Հայրումյանը, հակաբիոտիկների չարաշահման խնդիրը Հայաստանում բխում է թե պացիենտներից, եւ թե բժիշկներից: Պացիենտները, լսելով «թոքաբորբ» բառը, վախենում են եւ վազում են դեղատուն, գնում ամենաուժեղ հակաբիոտիկները եւ սկսում օգտագործել:

Երբեմն էլ նրանք դիմում են առաջնային օղակի բժիշկներին, որոնցից շատերը պիտի որ հակաբիոտիկներ չնշանակեն COVID-19-ի ժամանակ, քանի որ բազմաթիվ վերապատրաստումներ են անցել: Սակայն պացիենտները, չստանալով հակաբիոտիկների նշանակում, կարող են դիմել այլ բժիշկների (Հայաստանում այսօր ամենատարբեր բժիշկներ զբաղվում են COVID-19-ի «բուժմամբ»), որոնք էլ արդեն կնշանակեն հակաբիոտիկներ, նույնիսկ այսպես կոչված ռեզերվային շարքի հակաբիոտիկներ: Այս ամենը, մասնագետի խոսքով, նպաստում է հակաբիոտիկակայունության զարգացմանը եւ տարածմանը:

Ինչպես իր հերթին նշեց Ռոմելլա Աբովյանը, հակաբիոտիկների սխալ կիրառման հետեւանքով դրանց հանդեպ կայունության զարգացումը գլոբալ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում:

Հայաստանում, մասնագետի խոսքով, ուսումնասիրություններ են անցկացվել՝ պարզելու համար, թե ինչպիսի կայուն շտամներ կան երկրում, այդ թվում՝ հոսպիտալային շտամներ: 4 հիվանդանոցում հետազոտությունը պիլոտային կարգով է անցկացվել, եւ դրա արդյունքները դեռ ուսումնասիրության փուլում են:

Իսկ Դեղերի գործակալության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանում 2020-2021 թվականներին ազիտրոմիցին հակաբիոտիկը եւ ֆլուկոնազոլ հակասնկային դեղամիջոցը շատ են գնել, չնայած նրան, որ վիրուսային հիվանդությունները չեն բուժվում հակաբիոտիկներով, ավելին, հակաբիոտիկներ ընդունելիս «պրոֆիլակտիկ» հակասնկային ընդունելը հնացած եւ վտանգավոր պրակտիկա է:

Մասնագետի խոսքով, ԱՀԿ-ն բազմիցս հորդորել է հակաբիոտիկների հետ զուգահեռ չկիրառել ֆլուկոնազոլ, քանի որ մանրեները ձեռք են բերում կայունություն. կարող է գալ ժամանակ, երբ եղած դեղամիջոցները կկորցնեն իրենց արդյունավետությունը, եւ նույնիսկ պարզ ինֆեկցիաները մահվան դեպքերի կհանգեցնեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular