Եթե դու դավաճանում ես ինքդ քեզ, քո սկզբունքներին, ապա կդավաճանես նաև մնացյալ հարցերում. Ռոբերտ Մելքոնյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌոբերտ Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Երբ հոտին հսկիչ ես կարգված և գայլին պարգևատրում ես ոչխարներին «լավ» պահելու համար…
Երբ մթերքի, արժեքավոր իրերի պահապան ես կարգում գողին կամ ավազակին…
Երբ հիվանդանոցում բժիշկ ես նշանակում ղասաբին…
Երբ թատրոնի տնօրեն ես նշանակում գյուղատնտեսին…
Երբ քաղաքական գործիչ են դառնում հրեշտակի դիմակով ավազակներ, ճարտարախոսներ ու խեղկատակներ…
Երբ հիմարն իրեն իմաստուն է երևակայում...
Երբ…
Երբ աջ ձեռքը չգիտե ինչ է անում ձախը…
Երբ թքում ես ամեն սրբությունների վրա…
Երբ արարքդ ցինիզմի գերադրական աստիճան է, իսկ դու շողոքորթաբար ժպտում ես քո արարքից գոհ…
Չեմ զարմանում, որովհետև եթե դու դավաճանում ես ինքդ քեզ, քո սկզբունքներին, ապա կդավաճանես նաև մնացյալ հարցերում, ուրեմն դու խնդիրներ ունես և դու էլ Բրուտոս ես…
Դու այլևս իրավունք չունես խոսել ազնվությունից ու բարձր արժեքներից, ուրեմն սթրվիր տեղդ…Դու այլևս արժեզրկված դրամ էլ չես, մանաթ ես…
Ցավալի է, երբ լավ կարծիք ես ունենում և հիասթափվում, սկսում կասկածել ամենքին…
Երբ քո կողմից հարգված անձն իր արարքով ստվերում է նաև իր ընկերներին, իր կազմակերպությանը, որի շնորհիվ պաշտոնավարում է…
Հիասթափվում և կասկածում ես ու սկսում քննել նաև ինքդ քեզ, որպեսզի չհիասթափեցնես քեզ հավատացողներին, իսկ հիասթափությունը զզվելի բան է…