ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը անհանգստացած է Հայաստանի կառավարության քայլերից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղած միջոցառումները։ «Շարունակվել է քննարկումը տարածաշրջանի իրավիճակի և այն քայլերի շուրջ, որոնք ձեռնարկվում են այն կայունացնելու ուղղությամբ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոյեմբերի 9-ին ու հունվարի 11-ին ձեռք բերված համաձայնությունների համատեքստում»,- հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

«Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար»,- հավելում է Կրեմլը։

Սա երկու երկրների ղեկավարների արդեն երկրորդ հեռախոսազրույցն է այս շաբաթվա ընթացքում։ Առաջինը տեղի էր ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից հետո, որոնք ամենաարյունալին էին անցած տարվա 44-օրյա պատերազմից ի վեր։ Հեռախոսազրույցից հետո հրադադար հաստատվեց՝ ռուսական կողմի միջնորդությամբ: Օրեր անց Փաշինյանը հայտարարեց, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել, որոնք ընդունելի են Երևանի համար։

Ռուսական կողմի այս ակտիվացումը, մեկ շաբաթում երկրորդ հեռախոսազանգը, ամենայն հավանականությամբ, կապված են Բրյուսելում դեկտեմբերի 15-ին նախատեսված հանդիպման հետ։ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ղարաբաղի հարցի շուրջ եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի մասնակցությամբ, կայանալու է, սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի կոնսենսուսը։

«Հանդիպման համար կոնսենսուս է պետք, որպեսզի բոլոր մասնակից կողմերը համաձայնեն դրան։ Ես համոզված եմ, որ նման հանդիպում տեղի կունենա»,- ասել էր Լավրովը:

Այդուհանդերձ, նույն օրն իսկ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր էջում հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել ԵՄ և Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։ 

Ռուսաստանը պատերազմի ժամանակ և պատերազմից հետո ամենաակտիվ ջանքերն է  գործադրել տարածաշրջանում իր ազդեցությունն ավելացնելու ուղղությամբ, և այսօր առանց ռուսական կողմի մասնակցության հանդիպում կազմակերպելն ուղիղ վտանգ է ներկայացնում Կրեմլի շահերին։ 
Իրականում դժվար է իմանալ, թե ինչ են քննարկել Պուտինն ու Փաշինյանը կիրակնօրյա զրույցում, սակայն հստակ է, որ մինչև բրյուսելյան հանդիպումը լուրջ զարգացումներ են լինելու թե՛ սահմաններին, թե՛ Հայաստանի ներքաղաքական կյանքում։

Միքայել Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular