ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Հայաստանում ստեղծված իրավիճակի պատասխանատուն անգամ նրանք են, ովքեր չեն ընտրել Փաշինյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը քավարան է հայ ժողովրդի համար, որը հավատալով Փաշինյանի քաղցր խոսքերին, այժմ վճարում է արյունով: Այդ մասին 24TV-ի եթերում ասել է հայ ռազմական վերլուծաբան, պաշտոնաթող գնդապետ Հայկ Նահապետյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատու է երկրում ստեղծված իրավիճակի համար։ Փորձագետի կարծիքով մեղքը նրանում է, որ թույլ են տվել նման իրավիճակ: «Բոլորն են մեղավոր, նույնիսկ նրանք, ովքեր չեն ընտրել Փաշինյանին: Առաջին օրվանից ես ու շատերն ասում էինք, որ Փաշինյանին բերման են ենթարկել Արցախը հանձնելու համար։ Ես հաստատել և հաստատում եմ, որ Փաշինյանը ոչ անցյալում, ոչ էլ վերջին ընտրություններում չի հաղթել՝ նրան հաղթանակ են տվել։ Մենք պետք է կտրեինք այդ «նկարիչների» գրիչները։ Եվ նաև նրանց, ովքեր ձայների հաշվարկի ժամանակ անջատել են ընտրատեղամասերի լույսերը»,- ասել է նա։

Փորձագետը նաև նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտերից հետո ստեղծված իրավիճակը դեռևս հանգուցալուծված չէ և կարող է նույնիսկ վատթարանալ։ «Դա դեռ չի ավարտվել: Երբ Ադրբեջանն ասում է «Զանգեզուր», դա չի նշանակում միայն Սյունիքի մարզը։ Նա նկատի ունի հարավային Հայաստանի ողջ տարածքը մինչև Երասխը ներառյալ (Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերի տարածքները)։ Արդյունքում կմնա փոքր հայկական անկլավ, որը կսպասարկի թուրքերին սրճարաններում, ռեստորաններում և սաունաներում»,- ընդգծել է վերլուծաբանը։ Նահապետյանը նաև ասել է, որ սահմանին սրմամբ շահագրգռվածները մտադիր են հարվածել ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ռուսաստանին։ «Ամենայն հավանականությամբ, Թուրքիան, Ադրբեջանը և նրանց բրիտանացի կուրատորները պատրաստվում են լավագույն դեպքում թողնել Հայաստան Ալեքսանդրապոլի պայմանագրով (պայմանագիր, որով Հայաստանը կորցրել է Կարսի մարզը և Էրիվան նահանգի մի մասը): Եվ, իհարկե, դուրս քշել Ռուսաստանին ու նրա ռազմաբազան այստեղից»,- ամփոփել է ռազմական փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular