ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չի կարող խաղաղության պայմանագիր կնքվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ Արցախի կարգավիճակը դուրս մնա այդ շրջանակից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Վերջին օրերի պատերազմական գործողությունների վերաբերյալ տարբեր երկրների կողմից հնչում են հայտարարություններ, որտեղ հավասարության նշան են դնում Հայաստանի և ագրեսոր Ադրբեջանի միջև:

Այս թեմայով զրուցել ենք Կառուցողական կուսակցության ղեկավար Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այդ հավասարությունը` Անդրեաս Ղուկասյանը ասաց․ «Ռազմական գործողություններն սկսվեցին փարիզյան հանդիպումից հետո, երբ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և հավանաբար ստացան Մինսկի խմբի համանախագահների միջև արդեն համաձայնեցված ինչ-որ մի առաջարկ: Միջազգային հանրության տեսակետից դրանից հետո անմիջապես ռազմական գործողությունների վերսկսելը դիտարկվեց քայլ, որն ուղղված է այդ գործընթացները տապալելուն, Մինսկի խմբի հովանու ներքո արվող խաղաղ կարգավորման ջանքերը զրոյացնելուն: Ադրբեջանն իր ռազմական գործողությունները սկսելուց առաջ Հայաստանին պահանջ է ներկայացնում, որի մասին Նիկոլ Փաշինյանը ԱԽ նիստին, ըստ էության, ասաց: Ասելով, որ Հայաստանը չի ենթարկվի ինչ-որ պահանջների, ըստ էության, ակնարկեց, որ եղել է վերջնագիր: Հասկանալի է, որ այդ վերջնագիրը խաղաղության մասին պայմանագիր կնքելու պահանջն է Ադրբեջանի կողմից՝ շրջանցելով Մինսկի խումբը: Դա եղել է Ադրբեջանի ցանկությունը անցյալ տարվա նոյեմբերի 9-ին, և դա այս ամբողջ տարվա ընթացքում եղել է Ադրբեջանի գլխավոր նպատակը: Ֆրանսիան և ԱՄՆ-ն կտրուկ դեմ են դուրս եկել այդպիսի գործողություններին և պահանջել են, որ խաղաղության մասին պայմանագիրը կարող է կքնվել միայն Մինսկի խմբի հովանու ներքո, ինչի հետ և Ռուսաստանը նույնպես ստիպված եղավ համաձայնվել անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին Մինսկի խմբի համանախագահող պետությունների համապատասխան հայտարարությանը: Այս իրավիճակում, երբ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը, որ Հայաստանը պատրաստ է այդպիսի պայմանագիր կնքել, թեպետև Նիկոլ Փաշինյանը հավելում է, որ դա չպետք է Արցախի կարգավիճակին վերաբերի, իհարկե, Ֆրանիսայի և ԱՄՆ-ի կողմից դիտվում է որպես Մինսկի գործընթացի դեմ ուղղված քայլ: Եվ այսօր, բնականաբար, որևէ վստահություն չկա միջազգային հանրության կողմից թե Հայաստանի, թե Ադրբեջանի նկատմամբ, և դրա համար էլ այս գնահատականները եղան երկու կողմին ուղղված: Այլ կերպ ասած, սրա ուղերձը հետևյալն է՝ եթե դուք ուզում եք տապալել այն գործընթացը, որը Մինսկի խմբի շրջանակում կատարվում է, մենք ձեզ դա թույլ չենք տա: Կարծում եմ, որ բոլորին պետք է հասկանալի լինի, որ չի կարող խաղաղության պայմանագիր կնքվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ Արցախի կարգավիճակը դուրս մնա այդ շրջանակից: Ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ դա անհնար է: Այդ առումով այս հարցի շուրջ ստեղծված իրավիճակը հեռանկար չի կարող ունենալ և Հայաստանի համար կունենա ծանր հետևանքներ»:

Անդրադառնալով այն հարցիրն, թե ի՞նչ կարող ենք սպասել, առհասարակ, Ռուսաստանը ինչ շահեկան բան կարող է մեզ առաջարկել հաշվի առնելով, որ Փաշինյանը կողմ է դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու Ռուսաստանի առաջարկած տարբերակին կուսակցության ղեկավարն ասաց․ «Ոչ մի շահեկան բան Ռուսաստանը չի կարող առաջարկել Հայաստանին այս հարցում, որովհետև և ԱՄՆ-ն և Ֆրանսիան պնդում են, որ Արցախի խնդրի կարգավորումը պետք է լինի համապարփակ և ընդգրկուն համաձայնագրի հիման վրա և չեն կարող ինչ-որ հարցեր տրոհվել, դուրս բերվել այդ կարգավորման փաթեթից: Պարզ և հստակ ասվում է և Հայաստանին, և Ադրբեջանին, որ միակ ճանապարհը խնդրի ամբողջական լուծումն է: Բոլոր փորձերը, որոնք այսօր արվում են Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան ճամբարի կողմից՝ գտնել մի մասնակի լուծում, որ կարգավիճակի հարցը մնա չլուծված, բայց բացվեն ճանապարհները, դելիմիտացիա արվի, խաղաղության պայմանագիր հաստատվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, չեն ընդունվի Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵՄ-ի այսօրվա հայտարարությունները դրա մասին են վկայում: Այսինքն ընդունել դիրքորոշում, հակադրվել Արևմուտքին և այս հարցում ակնկալել, որ ռուսական առաջարկի ճանապարհով գնալով կարելի է որևէ դրական արդյունքի հասնել, շատ միամիտ և ոչ հեռատես քայլ է»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular