Չինաստանի բնակչության ավելի քան 76 տոկոսը ստացել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի լրիվ չափաբաժինները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը մինչև նոյեմբերի 19-ը իր բնակչության 76.3 տոկոսին տվել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի ամբողջական չափաբաժինները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին ասել է Առողջապահության ազգային հանձնաժողովի պաշտոնյա Վու Լիանգյուն։
Երկրում ընդհանուր առմամբ 1. 076 մլրդ մարդ ստացել է անհրաժեշտ քանակությամբ չափաբաժինները: Ընդհանուր առմամբ 65,73 մլն մարդ էլ ստացել է պատվաստանյութի խթանող չափաբաժին: