ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտպանության նախարարությանը լուրջ ցնցումներ են սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փոխվարչապետի պաշտոնից Սուրեն Պապիկյանի ազատումն ու նրան Պաշտպանության նախարար նշանակելը միանշանակ չընկալվեց հանրության շրջանում։ Էլ ավելի ծանր տարան այդ նշանակումը պաշտպանական գերատեսչությունում, որտեղ հրաշալի հասկանում են, թե ինչ վերադասավորումներ են սպասվում։

2018թ․ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի վարչախումբը գրեթե ոչինչ չէր փոխել ՊՆ-ում, բացառությամբ սննդի մատակարարման կարգից, այն էլ՝ բացառապես քարոզչական նպատակներով։ Արցախյան 44-օրյա պատերազմում կրած պարտությունից և զինվորականության պահվածքից հետո Փաշինյանն ու իր կողմնակիցները հասկացել են, թե որտեղից կարող է իրենց իրական վտանգ սպառնալ, և որոշել են ամեն գնով չեզոքացնել այդ վտանգը՝ հընթացս էլ վնասելով պատերազմից հետո առանց այն էլ լրջագույն վնասներ կրած զինված ուժերին։

Սուրեն Պապիկյանի առջև, մեր աղբյուրների փոխանցմամբ, միայն մեկ խնդիր է դրված՝ ամեն գնով չեզոքացնել անհնազանդ զինվորականներին։ Այդ գործը գլուխ չբերեցին ո՛չ Արշակ Կարապետյանը, ո՛չ էլ նրա նախորդ Վաղարշակ Հարությունյանը։ Թեև նրանք երկուսն էլ ապացուցել էին իրենց նվիրվածությունը Փաշինյանին, սակայն զինվորական անցյալը, գեներալների հետ անցած ճանապարհը թույլ չտվեց հատել բազում կարմիր գծեր։ Պապիկյանն, իհարկե, չունի որևէ կապվածություն այդ բանակի հետ, ունի մեկ հրահանգ և անմռունչ իրականացնելու է այն։ Նույնիսկ նշանակման հաջորդ օրը տեղի ունեցած ռազմական գործողությունները վարչախումբը փորձելու է օգտագործել իր նպատակների համար։ Իզուր չէ, որ վերջին օրերին համառորեն տեղեկություններ են շրջանառում, թե Սյունիքում ադրբեջանական հարձակման ժամանակ գերևարվել, ապա ազատ են արձակվել մի քանի ադրբեջանցի զինվորականներ։

Ստեղծված իրավիճակում, երբ հայկական կողմը տասնյակ գերիներ և անհետ կորածներ ունի, նման տեղեկությունը կայծակի ազդեցություն կարող է ունենալ։ Ըստ իշխանական քարոզիչների՝ ադրբեջանցիներին ազատելու պահանջը եկել է Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանից։ Նրա դեմ, հիշեցնենք, նախօրեին էլ քրգործ էր հարուցվել։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ամեն գնով ազատվել Դավթյանից։ Վերջինիս մեկ անգամ, կորոնավիրուսի օրերին որդու հարսանիքն անելու համար, ազատել էին ԳՇ պետի պաշտոնից, ապա վերադարձրել։ Փաշինյանը հույս ուներ, որ ԳՇ պետը կդառնա իր խամաճիկը, սակայն, վերջինս, թերևս, այլ հովանավորներ էլ ունի, որոնք ոչ պակաս ազդեցիկ են, քան վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը։

ՊՆ-ում խոսում են, թե Փաշինյանն այլևս ուրիշ թեկնածու ունի ԳՇ պետի համար, իսկ Դավթյանին կարող են նույնիսկ կալանավորել։ Բացի Արտակ Դավթյանից, հարվածի տակ են բոլոր բարձրաստիճան զինվորականները, որոնք համառորեն չեն ցանկանում անցնել Փաշինյանի թրի տակով։ Պապիկյանին հանձնարարվել է արագորեն ցուցակագրել անհնազանդներին, մի պատրվակ գտնել և հեռացնել ԶՈՒ-ից։

Արթուր Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular