Սաակաշվիլին տեղափոխվել է ռազմական հոսպիտալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի բանտային հիվանդանոցից տեղափոխվել է Գորիի ռազմական հոսպիտալ: Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։
Նախկին նախագահին ուղեկցել են նրա մայրը, բուժող բժիշկը, բանտային հիվանդանոցի բուժաշխատակիցներն ու փաստաբանը:
Ուրբաթ օրը Սաակաշվիլիի փաստաբանն ասել է, որ նախկին առաջնորդը համաձայնել է տեղափոխվել զինվորական հոսպիտալ և կդադարեցնի հացադուլը, որը հայտարարել էր ավելի քան մեկ ամիս առաջ ձերբակալությունից հետո։