ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … տեկիլա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեկիլան արտացոլելով ժողովրդի մշակույթը ոչ միայն իր հայրենիք Մեքսիկայում է ազգային ըմպելիք, այլ նաև տարածվել է ամբողջ աշխարհում: Տեկիլայի մասին ամենատարածված թյուր կարծիքն այն է, որ այն պատրաստվում է կակտուսներից, ինչը հիմնովին սխալ է: Այս ալկոհոլային ըմպելիքը պատրաստվում է կապույտ ագավա (պերճածաղիկ)  բույսից, որը ներկայիս Մեքսիկայի տարածքում ապրած տեղաբնակները առաջին անգամ սկսել են աճեցնել մոտ իննը հազար տարի առաջ: Կապույտ ագավան նման է անանասին: Այնուամենայնիվ, տեկիլայի պատմությունը սկսվել է ոչ այնքան հեռավոր 8-րդ դարում, երբ ստացվել է դրա նախնական տեսակը՝ «պուլկեն»: Այն պատրաստել են տոլտեկ ցեղի արհեստավորները ագավայից: Այն նման է եղել կաթնային մածուցիկ հյութի, ունեցել է այրող համ և մոտ 6 աստիճանի թնդություն: Պուլկեն սպառվել է միայն մեկ հատուկ օր, որը լինում էր չորս տարին մեկ, դա կրակի աստծո տոնի օրն է: Փաստորեն այդ ըմպելիքը եղել է Մեքսիկայում երկար տարիներ գոյություն ունեցող միակ ալկոհոլային ըմպելիքը: Բայց 400 տարի անց այդ երկիր են մտել իսպանացիները, որոնք ալկոհոլ պատրաստելու նոր մեթոդ են իմացել: Այդ մեթոդի շնորհիվ 1521 թվականին նույն կապույտ ագավայի հյութից պատրաստվել է մեկ այլ ըմպելիք, որը կոչվել է «մեսկալ»: Դե, իսկ դրան էլ հետևել է հանրահայտ տեկիլա օղու հայտնվելը: Դա տեղի է ունեցել 1600 թվականին, երբ դոն Պեդրո Սանչես դե Տագլին կառուցել է ալկոհոլային խմիչքի արտադրության իր սեփական գործարանը: Հետագայում տեկիլան այնքան հայտնի է դարձել, որ 8 տարի անց պետությունը սկսել է ակցիզային հարկ սահմանել դրա վաճառքի վրա: Շուտով ագավայից պատրաստված օղին սկսել են արտահանել և այն տարածվել է ամբողջ Եվրոպայում: Ալկոհոլային ըմպելիք տեկիլայի արտադրության առաջին լիցենզիան ստացել է Խոսե Կուերվոնը 1795 թվականին, որի կապակցությամբ էլ հայտնվել է «Jose Cuervo» ապրանքանիշի տեկիլան, որը գոյություն ունի մինչ օրս: 20-րդ դարի երկրորդ կեսին աշխարհն իմացել է «Մարգարիտա» կոկտեյլի մասին, որը պարունակում է լայմի հյութ, նարնջի լիկյոր և, իհարկե, տեկիլա, ինչը մեքսիկական օղին էլ ավելի է հայտնի դարձրել ամբողջ աշխարհում: Իսկ որն է այս հայտնի ալկոհոլի արտադրության գաղտնիքը: Տեկիլայի արտադրության հիմնական բաղադրիչը արքայախնձորի նմանությամբ ագավա բույսն է: Այն մեծանում է հասնելով մեծ չափերի, նրա քաշը երբեմն հասնում է մինչև 60 կիլոգրամի: Մեկ բույսի հյութը բավարար է մոտ 16 լիտր խմիչք պատրաստելու համար: Ագավան քաղելուց հետո երեք օր փափկեցնում են հատուկ հագեցած ջեռոցներում, այնուհետև  սառեցնում  24 ժամ, քաղցր հյութը քամում  և խառնում ջրի և խմորիչի հետ: Դրանից հետո խառնուրդը լցվում է փայտե տակառների մեջ և թրմվում երկու շաբաթ: Հատուկ վերամշակումից հետո խմիչքի թնդությունը դառնում է գրեթե 55 աստիճան: Խմիչքը 40 աստիճանի դարձնելու համար այն խառնում են թորած ջրի հետ, ապա շշալցում: Կան տեկիլայի 5 հիմնական տեսակներ, որոնք տարբերվում են իրենց ինքնարժեքով: Առաջինը Silver արծաթե տեկիլան է, որը անգույն է: Այն շշալցվում է թորումից անմիջապես հետո: Երկրորդը  Joven համեմված օղին է, որը չունի հնեցում: Երրորդը Gold ոսկե տեկիլան է, որն ունի ունի մեղրի գույն` կաղնու տաշեղներով թրմելու կամ առանց թրմելու այլ գունային սխեմաներ օգտագործելու շնորհիվ: Տեկիլայի չորրորդ տեսակը  Reposado- ն է, որն ունի ոսկեգույն երանգ և 4 ամսից մինչև մեկ տարվա հնեցում: Եվ վերջինը Anejo-ն է, որ ունի երկարատև հնեցում՝ 3-ից 10 տարի, և որի ընթացքում այն պահվում է կաղնու տակառներում: Ի դեպ, եթե տեկիլան ավելի երկար հնեցվի, ապա այն փչանում է, քանի որ հայտնվում է դառը համ: Առավել հաճախ տեկիլան արտադվում է 38% ալկոհոլի պարունակությամբ, սակայն կարող է արտադրվել մինչև 31 և 55% ալկոհոլի պարունակությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular