ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը խուսափել է համապատասխան համաձայնագրի ստորագրումից և քննարկումից․ Արեշև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փորձերը՝ պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա՝ անհեռանկար են, ինչպես նաև գրավոր դիմումները ՌԴ-ին՝ ռազմական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով Ադրբեջանի դեմ: ՌԴ-ն մաքսիմալ կերպով աջակցություն ցուցաբերում է, որքան կարողանում է»,- այս մասին «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով ՌԴ դիրքորոշմանը վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտերի առնչությամբ:

Նա նշեց, որ Մոսկվայի մտադրությունների մեջ չի մտնում լայնամասշտաբ էսկալացիան Ադրբեջանի հետ, որին Թուրքիան աջակցում է հենց միայն այն պատճառով, որ Բաքուն անհապաղ կերպով կդնի Ղարաբաղում ռուս խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման նպատակահարմարության հարցը:

«Ես չեմ բացառում՝ հնարավոր է, որ Երևանում ինչ-որ մեկը հենց այս սցենարին էլ ձգտում է, որը հղի է Անդրկովկասից Ռուսաստանի լիակատար հեռացման և ռեգիոնի աշխարհաքաղաքական քարտեզի կարդինալ վերաձևավորման հեռանկարով: Բայց ես չեմ կարծում, որ եթե նման պլաններ կան, դրանք բխում են հայ ժողովրդի և հայկական պետության, որի ներքո ես նկատի չունեմ պարոն Փաշինյանին և նրան շրջապատող անձանց, որոնք իրենց ոչ ադեկվատ քայլերով իրավիճակը դեպի փակուղի են տանում, երկարաժամկետ շահերից: ՌԴ-ն անում է, ինչ կարողանում է՝ առանց Ռուսաստանի Ստեփանակերտը կմնա՞ր ԼՂ-ի վերահսկողության ներքո»,- նշեց Անդրեյ Արեշևը:

Հարցին, թե այն բանից հետո, երբ հայկական կողմը համաձայնել է սահմանի դեմարկացիա-դելիմիտացիա իրականացնելու ռուսական առաջարկներին, կարո՞ղ են լինել նոր բռնկումներ, Արեշևը պատասխանեց․ «Այս հարցին լավագույնս կպատասխանի պարոն Փաշինյանը, քանի որ նա խուսափել է համապատասխան համաձայնագրի ստորագրումից և քննարկումից: Ինչո՞վ էր առաջնորդվում, գուցե նրանով, որ Արևմուտքը կօգնի, դժվար է ինձ համար ասել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular