ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում շտապել են կշտամբել «ծույլ» Ռուսաստանին, բայց պետք է պայքարել Սյունիքի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

eadaily.com-ը գրում է, որ Ռուսաստանը ոչ ոքի ոչինչ պարտք չէ: Այդ մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լայնածավալ սրացումից հետո ստեղծված իրավիճակը։  Զրուցակիցը նշել է, որ դեռ վաղ է մանրամասն գնահատականներ տալ տեղի ունեցած զինված դիմակայությանը, սակայն ակնհայտ է, որ «Ռուսաստանը չի ցանկանում ներքաշվել ռազմական հակամարտության մեջ»։ «Ինչու՞ պետք է Ռուսաստանն ավելին աներ Հայաստանի համար, քան ինքը Հայաստանը։ Ռուսաստանը ոչ մեկին պարտք չէ»,- ասել է Խրամչիխինը։

Ավելի վաղ Հայաստանի քաղաքական և փորձագիտական ​​շրջանակներում կրկին խոսվել էր այն մասին, որ Ռուսաստանը հերթական անգամ դրսևորել է «դաշնակիցներին չպաշտպանելու միտում», և նման դաշինքում գտնվող պետությանը Մոսկվան ռազմաքաղաքական հատուկ նախապատվություններ չի տալիս։ Միաժամանակ սկսել են կարծիքներ հնչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի մնալու նպատակահարմարության մասին։

Այս առումով պետք է հիշել, որ Մոսկվան ամենաօպերատիվ ռեժիմով է դադարեցրել մարտերը հայկական Սյունիքում, ինչպես դա արել էր Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը։ Ճիշտ է, այն ժամանակ Երևանն ու Բաքուն «հաշտեցնելու» համար պահանջվել էր 44 օր։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից իր դաշնակիցներին «անբավարար» պաշտպանելու կոչերին, ապա դա վաղուց անհնար է իրականացնել ուղղակի ռազմական միջոցներով Հարավային Կովկասում շարունակվող հայ-ադրբեջանական հակամարտության դեպքում։ Հայաստանի բացառիկ պարտքն է պաշտպանվել և առաջինը հակահարված տալ ագրեսիային։ Ռուսաստանը չի կարող իր զորքերը տեղակայել Անդրկովկասյան երկու հանրապետությունների ողջ 520 կիլոմետրանոց սահմանի երկայնքով և ապահովել տարածաշրջանում հայկական բոլոր ռազմական դիրքերի անձեռնմխելիությունը։ Նրա կողմից դաշնակցի աջակցությունը եղել է, կա և կլինի։ Բայց այն, որ ինչ որ մեկ ուրիշը կռվի հենց Հայաստանի փոխարեն, դա պետք է նվաստացուցիչ լինի առաջին հերթին հենց մեծագույն հայ ժողովրդի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular